Պուտինը՝ թոռների և դուստրերի ընտանիքների մասին
Showtime հեռուստաալիքով ցուցադրված հարցազրույցում պատասխանելով ռեժիսոր Օլիվեր Սթոունի հարցին, արդյոք սիրում է իր թոռներին. ՌԴ նախագահը պատասխանել է, որ շատ է սիրում իր թոռներին, բայց, հազվադեպ է խաղում նրանց հետ: Այս մասին փոխանցում է РИА Новости-ն: ՌԴ նախագահը խոստովանել է, որ իրեն հազվադեպ է հաջողվում խաղալ նրանց հետ. «Ցավոք, շատ հազվադեպ»։ Պուտինի խոսքով՝ երբեմն բանավիճում է իր փեսաների հետ, իրենց կարծիքները հաճախ չեն համընկնում. «Տարբեր կարծիքներ են լինում։ Մենք չեն վիճում, մենք բանավիճում ենք»։
