Նիկոլ Փաշինյանն ինքը աղետն է, որ կա

Նախօրեին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դավաճանը, կապիտուլյանտն ու հողատուն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են։

Նա այս հայտարարությունն արել է՝ պատասխանաելով պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հարցին։ Վերջինն այս շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղում՝ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի վերաբերյալ, որտեղ նա մեղադրում է վարչապետի պաշտոնակատարին՝ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը տապալելու համար։

«Բա ո՞ւմ կետից պետք է սկսեինք, պետք է ասեի՞նք` լավ, Սերժ Սարգսյանը 7 շրջանը և Ղարաբաղի կեսը տալիս էր, դե մենք էլ այն մյուս կեսն ենք տալիս, որպեսզի պատերազմ չլինի: Դե եկեք, պարզենք` ով է դավաճանը, դե եկեք, պարզենք` ով է կապիտուլյանտը, դե եկեք, պարզենք` ով է հողատուն: Ես ասում եմ` դուք եք` Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք: Մենք պայքարել ենք ձեր դավաճանության դեմ, բայց դուք պատերազմի օրերին էլ եք ձեր դավաճանությունը շարունակել եք: Մենք պայքարել ենք ձեր հողատու լինելու դեմ, բայց դուք պատերազմի օրերին էլ ձեր հողատու էությամբ շարունակել եք ձեր գործունեությունը: Մենք պայքարել ենք ձեր գրած կապիտուլյացիայի դեմ, բայց դուք ամեն ինչ արել եք հանուն կապիտուլյացիայի, մենակ այն, որ ձեր վարչապետի թեկնածուն ասում էր` զանգում էինք գեներալներին, ասում էինք` արա, ձեր թշնամին էտտեղ չի, ձեր թշնամին էստեղ ա։ Մեր նախորդներն ասել են` 7 շրջաններն ու Ղարաբաղի կեսը տալիս ենք, ու իրենց ասվել է` չէ, հույս չունենաք։ Ինչո՞ւ են ասել։ Որովհետև տեսել են` ինչով են զբաղված` Բադեն Բադենում, Հռոմում, հունական կղզիներում։ Ոմանք բանակ էին կառուցում, իսկ ոմանք` հունական կղզիներում` առանձնատուն, Հռոմում` հյուրանոց, Բադեն Բադենում` քոթեջ»,– հայտարարել է Փաշինյանը:

Պատասխանելով հարցին, թե պատշաճ կերպով պատրաստվե՞լ ենք պատերազմին, որի սկսվելն ակնհայտ էր, Փաշինյանն իր հեռախոսից ինչ-որ փաստաթուղթ է բացել, ու սկսեց կարդալ 2 տարվա ընթացքում բանակում իրականացված համալրումները. «Գաղտնիության էլեմենտներ կան, բայց ես հարկ եմ համարում հրապարակել. «Ամրաշինական կառույցներն ավելացել են 1,8 անգամ 18-20 թվականների ընթացքում, զինվորների կենցաղի ապահովման կառույցները` 2,7 անգամ»:

Այս ամենն ասելուց հետո Փաշինյանը նաև պնդել է, թե Ադրբեջանը 2020 թվականին հարձակվեց Արցախի վրա, քանի որ տեսավ՝ մենք փակում ենք 80-ականների զենքի շրջանը․ «Հակառակորդը տեսել է, որ մենք 80-ականների զենքերի էջը փակում ենք, ես եմ հայտարարել` 2020թ–ի ամանորյա ուղերձում, Հանրապետության հրապարակում։ Եթե տեսնեին, որ մեր բանակը շարունակում է փլուզվել, քանդվել, էլ չեմ ասում հազար ու մի մանր-մունր հարցեր, որ մեր գնդի հրամանատարները փող չեն ունեցել, օրինակ, լամպ փոխելու։ Լամպը փչացել է՝ գնդի հրամանատարները պետք է մի ծանոթից խնդրեին։ Բյուջե ենք բացել` գնդի հրամանատարների կենցաղային ծախսերի համար։ Մենք պատերազմի վետերանների բնակարանային հարցն ենք լուծել, պետական բյուջեից 5 մլրդ դրամ տվել ենք, որ զինվորը տեսնի, որ վետերանի նկատմամբ կա վերաբերմունք։ Այո՛, պատրաստվել ենք պատերազմի, և դրանով հակառակորդին դրդել ենք պատերազմի»,– բացատրել է Նիկոլ Փաշինյանը։

Նման անհեթեթ հայտարարությունից հետո թերևս մասնագետները պետք է կոնսոլիում հրավիրեին և շտապ կարգով Փաշինյանին հիվանդանոց տեղափոխեին՝ ստուգելու համար նրա հոգեկան սթափության աստիճանը։ Հասկանո՞ւմ եք չէ, Փաշինյանի խոսքից ստացում է, որ պատերազմը կարող էր և չսկսվել, եթե մենք բանակը չզինեինք նոր սպառազինությամբ։ Հարձակվել են, որովհետև տեսել են՝ զինվում ենք։ Մեր հարևանների և դաշնակիցների, օրինակ՝ Իրանի, Ռուսաստանի բանակներն ավելի շատ են զինվում ու պատրաստվում պատերազմների՝ սա աքսիոմատիկ փաստ է։ Փաշինյանի տրամաբանությամբ՝ Ադրբեջանն ու Թուրքիան նրանց վրա էլ պետք է հարձակվեն։ Տեսնենք ինչո՞ւ չեն դիմում նման քայլի։

Ինչ վերաբերում է՝ դավաճանն ու կապիտուլյանտը նախկիններն են էժանագին ցինիզմին։ Նախկին նախագահների օրոք Արցախից հող չի տրվել թշնամուն։ Նիկոլ Փաշինյանը ժառանգել է 45 հազար քկմ տարածք՝ Արցախում և Հայաստանում, որից 7 հազար քառակուսի կիլոմետրը տվել է թշնամուն՝ կապիտուլացիայի հայտնի ակտով։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ մենք ունեցել են 5000 զոհ, ավելի քան 11 հազար վիրավոր, այս պահին դեռևս Ադրբեջանական բանտերում մոտ 300 գերի ունենք, անհետ կորածների թիվը հստակ չէ։ Հայկական բանակը կորցրել է իր սպառազինության մեծ մասը, և հնարավոր նոր պատերազմի դեպքում մենք դիմակայելու և պետական անվտանգությունն ու քաղաքացիների կյանքը պաշտպանելու իրական հնարավորությունից զրկված ենք։ Վտանգի տակ է Սյունիքը, որը ևս Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է զիջել Ադրբեջանին։

Այսքանից հետո հայրենադավ ղեկավարը, փոխանակ ինքնասպան լինի, դեռ հոխորտում է ու մյուսներին մեղադրում։ Սա անգամ խենթանոցից էլ անդին է։ Իրապես ոչ թե պատուհաս, այլ Ադրբեջանից և Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքից ավելի վատթար վտանգ։ Ի վերջո, ազգային աղետը հո պոզով կամ պոչով չի՞ լինում։ Նիկոլ Փաշինյանն ինքը աղետն է, որ կա․ այդ մասին ոչ թե 100, այլ 1000 փաստ կարելի է բերել։


Հայկ  Դավթյան

 

 

դիտվել է 2376 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am