Մոսկվայում կրակել են ճանապարհային աշխատանքներ իրականացնող ՀՀ քաղաքացու վրա
Մոսկվայում ձերբակալվել է մի տղամարդ, որը կասկածվում է տրավմատիկ ատրճանակից քաղաքային ծառայությունների աշխատակցի վրա կրակելու համար: Ինչպես նշվում է տուժածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, որը ճանապարհային աշխատանքներ է իրականացնելիս եղել:Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են 33-ամյա տղամարդու: Ձերբակալվածի խոսքով՝ ինքը կոնֆլիկտ է ունեցել քաղաքային ծառայությունների՝ ճանապարհային աշխատանքներ իրականացնող աշխատակիցների հետ: Վեճի ընթացքում նա Shark տեսակի տրավմատիկ ատրճանակից երեք անգամ կրակել է աշխատակիցներից մեկի վրա:
