Ու՞մ ոճն է կրկնօրինակում Մելանիա Թրամփը. Լուսանկարներ
Նորաձևության քննադատները Միացյալ Նահանգների առաջին տիկնոջ զգեստապահարանը Սամանտա Ջոնսի կերպարների հետ են համեմատում Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի 45-րդ նախագահ ընտրվել է Դոնալդ Թրամփը, ամբողջ աշխարհում ամենաքննարկված թեմաներից մեկը դարձավ նրա կնոջ զգեստապահարանը: ԱՄՆ-ի առաջին տիկին դառնալուց հետո Մելանիա Թրամփի ոճը հասցրել են համեմատել Ջեկի Քեննեդիի և «Քարտե տնակ» հեռուստասերիալի հերոսուհի Քլեր Անդերվուդի կերպարների հետ: Իսկ այժմ արդեն նորաձևության քննադատները ենթադրել են, որ ԱՄՆ-ի նախագահի կինն անտարբեր չէ հայտնի «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալի հերոսուհի Սամանտա Ջոնսի ոճի նկատմամբ, քանի որ սիրում է միաժամանակ իր կանացիությունն ու սեքսուալությունն ընդգծել: Իսկ այդ կարծիքները հաստատելու համար ամերիկյան լրատվամիջոցները միանգամից մի քանի լուսանկարներ են հայտնաբերել, որոնցում ԱՄՆ-ի առաջին տիկինը գրեթե ամբողջությամբ կրկնօրինակել է դերասանուհու մի քանի կերպարները: «Երբ խոսքը վերաբերում է «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալին բոլորը միանգամից հիշում են Քերի Բրեդշոուի զգեստապահարանը, սակայն պետք է նշել, որ Սամանտա Ջոնսը ոչ պակաս տպավորիչ կերպարներով է հանդես եկել: Աչքի ընկնող աքսեսուարներ, համարձակ գույներ` այդ ամենը դուք կարող եք տեսնել նաև տիկին Թրամփի զգեստապահարանում», - ընդգծել են քննադատները:
Ankakh.com
