ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի խոսքով՝ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն իր համար այնքանով էր անակնկալ, որ վերջինս իրեն երբեք չի զարմացրել, քանի որ նրան վաղուց է ճանաչում:
«Բայց այդուհանդերձ այդ հայտարարությունն ինձ համար անակնկալ էր: Դե գիտե՞ք ինչ, կարելի է ինչ-որ նպատակներ հետապնդել, ամբիցիոզ, բայց, ասենք, հրաժարվել կամ խաչ քաշել այն իրողությունների վրա, որ ապրել ես… Օրինակ, 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին նրա գնահատականները Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ու դրանից հետ համագործակցության առաջարկով է հանդես գալիս, սա բոլոր դեպքերում անակնկալ էր, էլի: Բայց ես սրա բացատրությունն ունեմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ինքնասիրահարվածության աստիճանը… ես հիշում եմ 90-ական թվականներին, երբ նա նախագահ էր, նա արժանացել էր ժողովրդի սիրուն, ես այն ժամանակ չկարողացա մայրիկիս համոզել, որ իրեն ձայն չտա: Այդ ժամանակ, երբ մարդիկ հացի հերթ էին կանգնում, հացի հերթում հիացական խոսում էին նրա մասին: Էն որ ասում են՝ դրսից ուրիշի աչքն էր հանում, ներսից՝ մեր աչքը, իսկական այդ դեպքն էր»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը