Չենք նվազեցնում ջանքերը բոլոր պահվող անձանց տուն վերադարձնելու ուղղությամբ. Լավրովը` Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին (video)

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Երևանում տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

«Մանրամասն քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը: Նշել ենք առկա առաջընթացը և իրավիճակի կայունացումը: Չենք նվազեցնում ջանքերը բոլոր պահվող անձանց տուն վերադարձնելու, ինչպես նաև ականազերծման, մշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ: Տարածաշրջանում կայունացման գործում կարևոր դեր է խաղում եռակողմ աշխատանքային խումբը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ»,-ասել է Լավրովը:

Բացի այդ, ՌԴ գլխավոր դիվանագետը բարձր է գնահատել Մոսկվա-Երևան համագործակցությունն ինտեգրացիոն կառույցներում: Բարձր է գնահատվել ռազմական և ռազմաարդյունաբերական ոլորտներում, ինչպես նաև 102-րդ ռազմաբազայի շրջանակում համագործակցությունը:

«Մենք քննարկել ենք մի քանի միջազգային և տարածաշրջանային սյուժեներ: Պայմանավորվել ենք հետագայում նույնպես կոորդինացնել մեր գործողությունները միջազգային կառույցներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Եվրախորհուրդը, Սևծովյան տնտեսական համագործակցությունը»,-ասել է Լավրովը:

Դիվանագետը նաև նշել է, որ, չնայած ապրանքաշրջանառության մի փոքր նվազմանը, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը: Քննարկվել է համագործակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում:

«Ռուսաստանը պատվաստանյութի մի քանի տասնյակ հազարավոր չափաբաժին է ուղարկել Հայաստան, քննարկվում է ևս 1 միլիոն չափաբաժնի տրամադրումը, ինչպես նաև Հայաստանում պատվաստանյութի արտադրությունը»,-ասել է Լավրովը:

Նա նաև հավելել է, որ այսօր միջկառավարական հուշագիր էստորագրվել կենսաբանական անվտանգության ոլորոտում:

Աղբյուր՝ Tert.am

դիտվել է 608 անգամ
Լրահոս
Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ փոխարինել Ռուսաստանին հանրապետության երկաթուղիների կառավարման հարցում, թերմշակված որոշում է. Շոյգու Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում՝ ՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի դիմաց․ կան ձերբակալվածներ Վթարային ջրանջատումներ Չափազանց մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ն կhարվածի Իրանին. Սուրեն Սարգսյան Մենք ուզում ենք, որ Եվրոպան ծաղկի ու հաջողությունների հասնի. Ջեյ Դի Վենս Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մարզերում Որոշել են համայնքապետերի վախը բռնել. «Հրապարակ» Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվել. «Ժողովուրդ» Ով կլինի ՔՊ նախընտրական ցուցակի առաջին կինը. կուսակցությունում տհաճ իրավիճակ է ստեղծվել. «Ժողովուրդ» Փետրվարի 20-ին դատական համակարգը հավաքվելու է. ինչ են քննարկելու. «Ժողովուրդ» Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ» Արարատ Միրզոյանը ՔՊ–ում ձայներ է ստացել իր չեզոք եւ հավասարակշիռ կեցվածքի համար․ «Հրապարակ» ՔՊ-ում էլի ներքին խմորումներ են. սպառնացել են «սլիվ անել» կազմակերպիչների անունները․ «Փաստ» ՔՊ–ականները հրճվանքի մեջ են. այլևս չեն գաղտնալսելու․ «Հրապարակ» Մի՛ տրվեք հակառակորդի տեղեկատվական սադրանքներին. Հայրապետյանը զգուշացնում է ադրբեջանական ֆեյք էջի մասին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երկու օրում 30 չվերթ են կատարել դեպի Մերձավոր Արևելք Աղմկահարույց կրակոցներն ու սպանությունը եղել է կնոջ պատճառով. նոր մանրամասներ Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը Ինչպես են սկսվել կրակոցները. բացառիկ տեսագրություն. 40 տղաների հանդիպումը (տեսանյութ) «Արմենիա» ԲԿ-ից բերման են ենթարկվում Աջափնյակ վարչական շրջանի կրակոցների մասնակիցները Աջափնյակի կրակոցների դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ մի շարք հոդվածներով Հենց նրա առաջնորդության տարիներն են աչքի ընկել վախի, սպառնալիքի, նվաստացման մթնոլորտում. թեմի քահանաները՝ նախկին Գևորգ Սրբազանին Պետք չէ հուսալքվել, ինչպես ասում է Ռուբեն Վարդանյանը, նրա ազատությունը տեսնելու ենք․ իրավապաշտպան Ընտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ» Արյունալի միջադեպի մասնակիցները «Ֆազ»-ի կողմնակիցներն են
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am