Տեր-Պետրոսյանի առաջարկի անազնիվ տողատակերն ընդդեմ Քոչարյանի

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը նախկին երկու նախագահներին միասին ընտրություների գնալու մասին մեծ աղմուկ է բարձրացրել: Տեր-Պետրոսյանը որոշել է գաղտնազերծել դեռեւս այս տարվա մարտի 25-ին ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հանդիպման մանրամասներ՝ շեշտելով, որ հանդիպումը կայացել էր իր նախաձեռնությամբ եւ իր կողմից կազմված հետեւյալ հայտարարությունն ընդունելու առաջարկով. <<Նկատի ունենալով՝
• պատերազմից հետո մեր ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնման հրատապ անհրաժեշտությունը,
• ներքաղաքական գերլարված իրավիճակի շուտափույթ լիցքաթափման, ատելության խոսքի հետագա խորացումից և բախումներից խուսափելու հրամայականը,
• իր եռամյա գործունեության ընթացքում պետական կառավարման բոլոր բնագավառներում լիովին ձախողված իշխանության՝ ամեն գնով վերարտադրվելու հիվանդագին ձգտումն ու դրա ակնհայտ կործանարար հետևանքները,
• ինչպես նաև, Հայաստանում պահի պահանջները բավարարող նոր իշխանության ձևավորման և հանրային համերաշխության համազգային սպասումը,
Հայտարարում ենք՝
որ անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով»: Ապա տեղեկացրել, որ առաջարկը մերժվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից ՝ <<դա պատճառաբանելով զուտ բարոյական նկատառումով, այն է՝ որ դրանով ինքը դավաճանած կլինի իր կողմից ստեղծված «Հայաստանի փրկության շարժմանը»։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա որևէ կարծիք չարտահայտեց>>: Տեր-Պետրոսյանը այսօր կրկնել է իր առաջարկը, քանի որ համոզված է, որ դա է թերեւս նոր աղետներից խուսափելու միակ ելքն: Առաջին հայացքից Տեր-Պետրոսյանի առաջարկը եւ փաստարկները պետականամետ, այս փուլում ճգրիտ հաշվարկի վրա է հիմնված, բայց այս ամենը առաջին հայացքց, իսկ ենթաշերտում այս հայտարարությունը ուղղված է Ռոբերտ Քոչարյանի դեմ եւ պատահական չէ, որ նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի արձագանքում այս համատեքստում նուրբ ճշգրտումներ կան: Նախ, որ նախագահ Քոչարյանին հանդիպման առաջարկի մասին պատմել է Բակո Սահակյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ Տեր-Պետրոսյանն արտահերթ ընտրություններին համատեղ մասնակցելու գաղափար ունի։ Ապա, որ <<Նախագահ Քոչարյանը մերժել է այդ գաղափարը, ինչի մասին Բակո Սահակյանը տեղեկացրել է Տեր-Պետրոսյանին։ Վերջինս, այնուամենայնիվ, առաջարկել է, որպեսզի հանդիպումը կայանա։ Եվ այն տեղի է ունեցել>>։ Ասել է, թե՝ Ռոբերտ Քոչարյանը իսկզբանե չի համաձայնել նման օրակարգով հանդիպում եւ քննարկում ունենալ: Եւ երրորդ՝
<<Հանդիպման ժամանակ իրոք քննարկում չի ծավալվել, քանի որ Ռոբերտ Քոչարյանը կրկին մերժել է խնդրո առարկա առաջարկը՝ պատճառաբանելով բարոյական նկատառումով, այն է՝ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում այլ ձևաչափով մասնակցելու մտադրություն ունի։ Բացի դրանից, այդ քայլը կհարվածի «Հայրենիքի փրկության շարժմանը»։

Վիկտոր Սողոմոնյանի խոսքում ամենակարեւոր դրվագը թերեւս հետեւյալն է.<< Կարող է թվալ, թե Տեր-Պետրոսյանն ամեն բան ճիշտ է ասել, ու ես ընդամենը կրկնում եմ նրա պատմությունը։ Բայց այդպես չէ. մասնավորապես, կարծես թե պատահմամբ, նա վրիպում է, թե «Հայրենիքի փրկության շարժումը» Նախագահ Քոչարյանն էր ստեղծել»:

Ռոբերտ Քոչարյանին կարգելով Հայրենիքի փրկության շարժման ստեղծող՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, միգուցե Սերժ Սարգսյանի հետ համաձայնությամբ, ըստ էության արձանագրում է, որ պատերազմից հետո սկսված փողոցային շարժման պարտությունն Քոչարյանինն է, առաջին նախագահի հայտարարության մութ տողատակը հենց այս մասին է, չի բացառվում հենց այս մտքի, այս տողերի համար էլ առանց կողմերի, մասնավորապես, Քոչարյանի համաձայնության հանրայնացվեց հիշյալ հայտարարությունը, որը ներկայացվում է իբրեւ հանդիպման քննարկում: Նկատի ունենալով Սերժ Սարգսյան-Քոչարյան մրցակցային հարաբերությունները, միգուցե առաջին եւ երրորդ նախագահների ստվերային պայմանավորվածությամբ է այս ամենը հանրայնացվել: Քանի որ ակնհայտ է, որ ընդդիմադիր դաշտի առանցքը այս պահին Ռոբերտ Քոչարյանն է, ինչը կարող է դուր չգալ նաեւ երրորդ նախագահին:
Բայց սա ամենը չէ, տողատակում պետք է հասկանալ նաեւ, որ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հաղթանակի համար կարծես, թե մեղավոր են փորձում հռրակել Ռոբերտ Քոչարյանին այն փաստարկով, թե Արցախի ու ՀՀ նախագահներից նա միակն էր, որ չհամաձայնեց միավորվել, արդյունքում կհաղթի գործող ռեժիմը: Մեծ հաշվով փորձ է արվում չեզոքացնել Քոչարյանի գործոնը, թուլացնել նրա դիրքերը, սա եթե կուզեք պարզունակ հակաքարոզչություն է նրա դեմ, մնում է հասկանալ, թե ում համար է արվում:

Անի Սահակյան

դիտվել է 1936 անգամ
Լրահոս
ԱՄԷ-ում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում պայթյուններ են տեղի ունեցել Վրաստանի հատուկ պատժական ծառայությունը մերժել է Սաակաշվիլիի խնդրանքը Գորիսի նախկին փոխքաղաքապետը միանում է Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին Փաշինյան, հանգստացե՛ք, Ձեզ համար թույլ լինելը նորմալ է․ Ալիկ Ալեքսանյան Քաղաքացիների հետ «արա»-ով մի խոսա… ոնց որ՝ երաժշտությունը ուզում ես թարգես, գողական գնաս. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Երբ օրենքը գործում է բացառապես միայն հասարակ քաղաքացիների համար, այլ ոչ բարձրաստիճան պաշտոնյաների. Չախոյան Հայաստանին պարտադրվում է օկուպացիոն սահմանադրություն․ Արա Պողոսյան Արտակարգ դեպք․ ուղևորը մահացել է ավտոբուսն իջնելուց հետո Իրանը իր կարողությունների միայն մի փոքր մասն է օգտագործել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների․ Արաղչի Եկեղեցին իրավունք ունի բարձրացնելու իր արդար ձայնը․ Եզրաս Սրբազան Թմրանյութ՝ կապանցի դպրոցահասակների մոտ․ նրանց հայտնաբերել ու ձերբակալել են Շիրակի մարզի Ազատան գյուղում. «Առավոտ» Այս ողջ ժամանակահատվածում հերթական սուտն էր տարածվում. Վարդևանյան ՆԱՏՕ-ի երկրներն ակտիվորեն քննարկում են Հորմուզի նեղուցի հետ կապված խնդիրները. Ռյուտե Իրանը փորձում է ստեղծել նախադրյալ տարածաշրջանն իր երկրի շահերի շրջանակում վերաձևավորելու համար Իսրայելը հայտարարել է Կասպից ծովում գտնվող իրանական նավերին հարվածելու մասին Գարեգին II-ը ցանկանում է մասնակցել Պատրիարքի հուղարկավորությանը. Փաչուաշվիլի ԱՄՆ-ն կարող է չեղարկել իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները․ ԱՄՆ ֆինանսների նախարար ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին Սամվել Կարապետյանին չեն թույլատրել տեսաուղերձ հղել. փաստաբանը հակադարձում է Փաշինյանին Մենք չենք ուզում, որ թշնամանք լինի իրանցիների և քաթարցիների միջև․ Քաթարի վարչապետ Ես Հայ Եկեղեցու եպիսկոպոս եմ, որին պատրաստ եմ ծառայել մինչև վերջին շունչս. Վահան Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am