Ինչու է իշխանությունը որոշել զավթել ԵՊՀ-ն

Օրեր առաջ կառավարությունը հաստատել է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձեւավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծը, ըստ որի կառավարման խորհուրդների անդամների թիվը հասցվել է 20-ի, որից 55%-ին կնշանակի կառավարությունը, ԿԳՄՍՆ-ն՝ 10%, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը՝ 10%, ուսանողական կազմը՝ 25%։
Հիշեցնենք, որ Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի ընդարձակ փաթեթը, որում նաեւ վերոնշյալ առաջարկն է, այժմ գտնվում է Սահմանադրական դատարանում, նախագահ Արմեն Սարգսյանն է վիճարկում դրա սահմանադրականության հարցը: Սակայն դա չի խանգարում իշխանություններին, որ առանձին նախաձեռնությամբ հանդես գան:
Այս փոփոխության անհրաժեշտությունը, ըստ նախագծի հիմնավորման, պայմանավորված է բուհական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացմամբ եւ բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումներով: Իրականում պարզ է, որ իշխանությունն ամեն գնով որոշել է ոչնչացնել բուհերի ինքնավարությունն ու կառավարելի դարձնել:
2018 թ.-ին բուհերի քաղաքականացված լինելը քննադատող Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այս որոշումն ըստ տեղեկությունների ընդունել է նախեւառաջ ԵՊՀ-ի համար:

Կառավարության համամասնությունը հոգաբարձուների խորհրդում 50%-ից դարձնելով 65՝ իշխանությունը ԵՊՀ ռեկտոր ընտրելու և կառավարման մյուս հարցերը որոշելու է հենց ինքը:
Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանի հրահանգով լուծարվեց ԵՊՀ խորհրդի կազմը՝ տապալելու համար ԵՊՀ ռեկտորի ընտրությունը: Շուրջ 2 տարի առաջ՝ Արամ Սիմոնյանի պաշտոնանկությունից հետո, ԵՊՀ բարեփոխում խոստացող իշխանությունը շարունակում է քանդել մայր բուհը:
Այս նոր կարգն ընդունելուց հետո կձեւավորեն իրենց ուզած հոգաբարձուների խորհուրդը եւ ցանկալի թեկնածուին ռեկտոր կդարձնեն, իսկ երբ ՍԴ-ն այս դրույթը հակասահմանադրական ճանաչի, այն հետադարձ ուժ չի ունենա։

Իսկ դա անում են մինչեւ ընտրությունները, որպեսզի ի դեմս ԵՊՀ- իշխանությունը հավելյալ ռեսուրս ունենա ընտրություններին իր վերարտադրության համար:

Անի Սահակյան

դիտվել է 780 անգամ
Լրահոս
«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել «Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը «Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը «Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am