Գևորգ Սաֆարյանին հեռացրին նիստերի դահլիճից
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորը քիչ առաջ որոշում կայացրեց դատարանի դահլիճից 3 ժամով Գևորգ Սաֆարյանին հեռացնելու մասին: Ինչպես պարզաբանվեց՝ դատարանն անհարգալից վերաբերմունք համարեց այն, որ Գևորգ Սաֆարյանը դատարանին դիմում էր առանց ոտքի կանգնելու: Նախազգուշացում կիրառելուց հետո դատավորը հեռացրեց նրան դահլիճից:
