Ռուբեն Վարդանյանը լռում է կարեւորի մասին

Մեկնարկել է The Future Armenian (Ապագա հայկականը) հանրային նախաձեռնությունը։ Ռուբեն Վարդանյանը, որը հանդիսանում է նախաձեռնող խմբի անդամներից մեկը, մայիսի 4-ին Հանրային հեռուստաընկերության եթերում մանրամասն ներկայացրել է, թե որոնք են այս նախաձեռնության նպատակները։ Վարդանյանը, խոսելով հետպատերազմյան Հայաստանում առկա բացասական մթնոլորտի, քաղաքական լարված հարաբերությունների, հանրության շրջանում առաջացած հիասթափության ու հասարակության պառակտվածության մասին, այս դժվարին իրավիճակում կարևորել է առաջին հերթին ազգովի համախմբվելու անհարժեշտությունը։ Ասել, որ այս փուլում պետք է միասնական լինել ու միահամուռ պայքարել ուժեղ, կայացած հայրենիք ունենալու համար, որի հետ հաշվի կնստեն ինչպես դաշնակից, այնպես էլ հակառակորդ երկրները։ Իսկ մինչ այդ նախ պետք է խմբավորել բոլոր խնդիրները, ապա մտածել դրանց լուծման մասին։

Վարդանյանի խոսքով՝ հենց այս ամենն էր մոտիվացիան, որ միմյանց շուրջ հավաքեց այնպիսի մարդկանց, որոնք կարող են ու ցանկանում են անել հնարավորն ու անհնարինը երկիրն այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար։ Նա շեշտել է, որ անցել են մեկ անձանց, այսպես կոչված փրկիչների ժամանակները եւ խնդիրների լուծումը միասնական ու համակարգային մոբիլիզացիա է պահանջում: Եւ որ 2021 թվականը պետք է դարձնել Հայաստանի համար լայն հնարավորությունների ու հզորացման պատուհան: Շեշտել է, որ իրենց նախաձեռնությունը քաղաքական չէ, բայցեւայնպես հաղորդավարի դիտարկումներին տեղի տալով՝ ընդունել, որ լավ էլ քաղաքական են, քանի որ խոսք է գնում երկրի ապագա մոդելի, Հայաստանի առաջիկա 20 տարվա զարգացման տեսլականի մասին:

Նշել է, որ ծրագրի նախաձեռնող խմբում են Ռիչարդ Ազարնիան (Ֆրանսիա), Արթուր Ալավերդյանը (Հայաստան), Նուբար Աֆեյանը (ԱՄՆ) և Ռուբեն Վարդանյանը (Ռուսաստան)։ Ծրագրի մշակմանը և քննարկմանը մասնակցել են հարյուրավոր մարդիկ աշխարհի տարբեր երկրներից, և որին արդեն միացել են 700 հոգի: Վարդանյանի կտրուկ տրանսֆորմացիան փրկիչների հարցով հատկապես ուշագրավ է հեղափոխությունից հետո իր մոտ առաջացած ոգեւորության համատեքստում: Մենք չենք մոռացել, թե ինչպես էր նա ողջունում իշխանության եկած երիտասարդ սերնդին, հույսեր ու ապագա կապում երիտասարդության հետ, մինչդեռ իր պես փորձառու անհատականությունը պետք է հասկանար, որ փողոցից եկած իշխանությունն աղետ է ցանկացած պետության ու պետականության համար:

Ռուբեն Վարդանյանի կողմից անհատի կամ անհատների դերի անկարեւորության փաստարկը ընդունելի է կայացած պետությունների համար, որոնք համակարգված, ինստիտուցիոնալ կառավարում ունեն, եւ այո, անհատների ու անձերի դերակատարումը մղված է հետին պլան: Սակայն Հայաստանի պես պետության համար անհատների դերն անուրանալի է եւ դա պատմությունն է վկայում: Անհատներ, որոնք պատերազմի ժամանակ հաղթանակել են՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, անհատներ, որոնք կարողացել են խաղաղություն երաշխավորել, անհատներ, որոնք արցախյան բանակցություններում կարողացել են համեմատաբար կայունություն ապահովել, իսկ այդ կայունությունը խարխլվելու դեպքում էլ օրերի ընթացքում վերականգնել են, կանգնեցրել պատերազմը: Եւ որպեսզի 21 թվականը, եւ ընդհանրապես 21-րդ դարը շրջադարձային դառնա Հայաստանի ու հայության համար, առնվազ մի քանի բանի մասին անհնար է չխոսել: Այն, որ անհայրենիք, անսեռ, ապազգային եւ անփորձ լակոտակրատիան պետք է դուրս շպրտվի պետական համակարգից: Դժվար թե, որեւէ իշխանություն այսքան վնաս հացներ պետությանն ու պետականությանը, քան արել է Նիկոլ Փաշինյանը իր լակոտակրատիայի հետ, հիմնահատակ քանդել բոլոր կայացած ինստիտուտները, հասարակությանը երկփեղկել, հանձնել Արցախի 75 տոկոսը ու սկուտեղի վրա դրել նաեւ Սյունիքը: Եթե որեւէ մեկը դեռ չի հասկացել, թե որն է Հայաստանի այսօրվա աղետալի վիճակի խնդիրը ու չի հասկանում, որ որեւէ խնդիր չի լուծվելու, քանի իշխանության ղեկը նմանների ձեռքում է եւ որպես Հայաստանի զարգացման հիմնախնդիր չի խոսում իշխանության հեռացման մասին, մնացյալը դառնում է անկարեւոր, անլուրջ եւ ինչու ոչ՝ նաեւ ծիծաղելի: <<Մենք 30 տարի երազել ենք անկախ պետության մասին, բայց եկեք ճիտը նայենք,ինչ ենք ստացել: Դրա համար մենք ասում ենք՝ եկեք կառուցենք Նոր Հայաստան, միջավայր, որտեղ մարդիկ իրացնեն իրենց կարողությունները եւ զգան իրենց հաջողակ>>, ասում է Վարդանյանը ու համաձայնում հաղորդավարի դիտարկմանը, որ անցած երեք տասնամյակը բլեֆ է եղել, որ մենք կուժեղանանքն ու կպահենք Արցախը եւ չենք զիջի՝ հաշտվելով հարեւանների հետ: Նախ ուշագրավ է, որ Վարդանյանը նախկինում տված իր բոլոր հարցազրույցներում իրեն հաջողված բիզնեսմեն է համարել: Հետաքրքիր է, եթե 30 տարում անկախ պետություն չենք ունեցել, ինչպես է նա դարձել հաջողված բիզնեսմեն, ինչպես է նա կայացել, ինչու է բազում ծրագրեր իրականացրել, ահռելի ներդրումներ արել Հայաստանում եւ Արցախում, ինքն է՞լ է եղել բլեֆ:

Քննադատում է, որ Հայաստանի զարգացումն անցած տասնամյակներում ճիշտ ուղով չի գնացել, մենք փողը ծախսել ենք հյուրանոցների, տներ սարքելու վրա, այլ ոչ թե ռազմարդյունաբերությանը զարկ տվել, այո, չենք կարող չհամաձայնել այդ դիտարկման հետ, բայց դրանով հանդերձ նախկինում պահվել է ստատուս քվոն : Փոխարենը պետք էր նախեւառաջ խոսել ամենակարեւորի՝ ազգային աղետի մասին, այն է՝ օրվա իշխանության, որը հիմնահատակ ավերեց մեր ունեցածը: Ռուբեն Վարդանյանն ասում է նաեւ, թե բոլոր ժամանակներում մենք անտեսել ենք սփյուռքի գործոնը, հասկացրել, որ չխառնվեն Հայաստանի ներքին կյանքին, բայց հիշողություն ունեցող ցանկացած հայ կհերքի այս պնդումը, քանի որ սփյուռքը առաջին նախագահի տարիներից եւ հատկապես Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում ակտիվ ներգրավված է եղել հայաստանյան կյանքին, խոշոր ներդրումները վկայում են այդ մասին: Եւ խոսել սփյուռքի շահերից, բայց չհիշել Սերժթանկյաններին, արսինեխանջյաններին, թե ինչպես տարիներ առաջ ակտիվ խառնվեցին ներհայաստանյան կյանքին, բայց կյանքը ցույց տվեց, որ նրան փաշինյանական ապազգային, գլոբալիստական ծրագրի ջատագովներն են , առնվազն արդար չէ: Իսկ ուր են հիմա այդ մարդիկ, երբ Հայաստանում հատկապես հիմա, հատկապես պատերազմից հետո անթիվ խնդիրներ կան՝ գերիների հարցից սկսած, վերջացրած Սյունիքի անվտանգություն, ինչու հիմա այդ մարդիկ կուրծք չեն ծեծում, չեն բարձրաձայնում այս ամենի մասին:

Անի Սահակյան

դիտվել է 7631 անգամ
Լրահոս
Հայաստանում էբոլայի ներթափանցման վտանգի մասին 1700 տարվա եկեղեցու դեմ են դուրս եկել․․․ իշխանությունները գնում են, բայց․․․ Հրայր սարկավագ (video) Սպասե՛ք, Ռուսաստանն ամենամեծ սանկցիան է պատրաստել Հայաստանի համար․ Հայկ Այվազյան (video) Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Անիսկինո բնակավայրի նկատմամբ Լսեցի՞ք՝ այսօր Փաշինյանն ինչ էր ասում ԵԱՏՄ-ում․ Լևոն Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Վեհափառ Հայրապետը գնում է դատարան (video) Բուն հարցը հոգևորականին ավազանի անունով դիմելը չէ, այլ՝ մտադրությունը. Իսահակ Սրբազան Վտանգավոր դիտահորեր և խեղդող փոշի. ինչո՞ւ են Էջմիածնի ճանապարհները դանդաղ վերանորոգվում. Hetq. am Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ «Այսօր տեսանք Փաշինյանի հերթական խեղկատակությունը»․ Նաիրի Հոխիկյան (video) Երեկ վիզս ժինջիլ էիք քցում․ աբսուրդ է, որ ինձ էդ ասում է ՀՀ քաղաքացու վրա թքած Ալենի նախկին օգնականը (video) Իրանը ցանկանում է համաձայնության գալ․ Թրամփ Մենք մեր խաչը չենք հանելու, լա՛վ իմացեք․ ընդդիմադիր Ռուբեն Մխիթարյան (video) «Սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 3 անձ Ծառուկյանի գործով Նիկոլենք հասկացել են՝ կատարյալ էշություն են արել․ Արման Աբովյան (video) Դատարա՞ն, թե՞ քաղաքական բեմ․ Տեր Մուշե քահանա Ենգիբարյան Չգիտես, թե Աստծո ողորմությամբ ինչպես և ինչ գնով հնարավոր կլինի մաքրել ապագայում այս խարանը Ղալիբաֆը Թրամփին կոչ է արել դադարեցնել «թատրոնը» և կատարել պարտավորությունները Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Արա՛, դուք իմ քթից բերեք, եթե․․ դուք թուրքին բերելու եք ու․․․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am