Երևանից` Բաքու. Որոշվում են Հայաստան պետության սահմանները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կժամանի Երևան: Վաղը՝ մայիսի 6-ին նախատեսված են հանդիպումներ Հայաստանի ղեկավարության հետ: ՀՀ ԱԳՆ-ում վաղը կկայանա Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը: Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: ԱԳՆ-ում վաղը նախատեսված է Այվազյանի և Լավրովի համատեղ մամլո ասուլիսը:

Իսկ մայիսի 10-11-ը Լավրովը աշխատանքային այցով կմեկնի Բաքու:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ հանդիպումների ընթացքում նախատեսվում է «մանրակրկիտ քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ»:

Բանակցությունների առաջնային թեման, այդուհանդերձ, կլինի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առկա համաձայնագրերի իրականացումը: «Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների իրականացման գործնական ուղղություններին», - ասել է Զախարովան:

Հիշեցնենք՝ ապրիլի 1-ին Լավրովը Մոսկվայում առանձին հանդիպումներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը քննարկվել է նաև Լավրովի և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ ապրիլի 13-ին Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ:

«Գոյություն ունեցող պայմանավորվածություններին համապատասխան՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը մայիսի 5-6-ը աշխատանքային այցեր կկատարի Երևան, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքու», - ասել է նա:

Ապրիլի 1-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը: Արա Այվազյանը Մոսկվա էր ժամանել ԱՊՀ արտաքին գործերի նախարարների վաղը կայանալիք հերթական հավաքին մասնակցելու համար: Այվազյանը շեշտել է ադրբեջանական կողմում՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ պահվող հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց անհապաղ հայրենադարձման կարևորությունը:

Հայաստանի արտգործնախարարը լուրջ մտահոգություն էր հայտնել Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական կոթողների միտումնավոր թիրախավորման առնչությամբ՝ ընդգծելով այդ ժառանգության պաշտպանության ուղղությամբ տարբեր ձևաչափերով քայլեր ձեռնարկելու հրատապությունը:

Սերգեյ Լավրովը հանդիպել էր նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Լավրովը և Այվազյանը հանդիպման ժամանակ քննարկել են եռակողմ համաձայնությունների իրականացման ընթացքը, «հատուկ ուշադրություն են դարձրել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական արձագանքման հրատապ հարցերին, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը»:

Նույն հարցերն են քննարկվել նաև Բայրամովի հետ Լավրովի հանդիպմանը, մեկ այլ հաղորդագրությամբ փոխանցում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Նկատենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում եռակողմ կամ երկկողմ ձևաչափերով այս պահի տվյալներով նախատեսված չէ:

Նշենք նաև, որ Բաքվում էր եռակողմ աշխատանքային խմբում ռուսական կողմը ներկայացնող փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որին ընդունել էր Ադրբեջանի նախագահը: Հանդիպմանը Իլհամ Ալիևն ասել է, թե գոհ է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունից, և արդեն կոնկրետ արդյունքներ կան։ Ռուս պաշտոնյայի հետ հանդիպմանը Ալիևը նաև նշել էր․ «Հետկոնֆլիկտային իրավիճակն ընդհանուր առմամբ դրական է զարգանում, էսկալացիայի ռիսկերը նվազագույն են»։ Ռուսաստանի փոխվարչապետն Ալիևի հետ հանդիպմանը, իր հերթին, ընդգծել է, որ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունում կա որոշակի առաջխաղացում:

Այս հանդիպումից հետո կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը: Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը քննարկել էին Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և Հարավային Կովկասում տնտեսական կապերի ու տրանսպորտային հաղորդակցությունների կարգավորման ընթացքը: Գոհունակությամբ նշվել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ընդհանուր առմամբ կայուն է, իսկ հրադադարի ռեժիմը անշեղորեն պահպանվում է: Դրական գնահատական է տրվել երեք երկրների [Ռուսաստանի,Հայաստանի և Ադրբեջանի] փոխվարչապետերի համանախագահությամբ աշխատանքային խմբի գործունեությանը:

Պաշտոնական Բաքուն ղարաբաղյան խնդիրը համարում է կարգավորված, համենայնդեպս այս փուլում, պարբերաբար այս մասին հայտարարություններ է անում։ Առաջնային խնդիրը Ադրբեջանն այսօր համարում է այսպես կոչված «Նախիջևանի միջանցքը»։

Երեկ Ալիևը հերթական անգամ խոսել է միջանցքի մասին և նորից Հայաստանի մաս կազմող Սյունիքն անվանել ադրբեջանական տարածք։ «Կարծում եմ, որ դրանցից կարևորագույնը տրանսպորտային հնարավորություններն են։ Այսօր մենք արդեն շատ ակտիվ աշխատում ենք Զանգեզուրի միջանցքի վրա։ Նախիջևանում կայացած գագաթնաժողովում ես ասացի, որ ժամանակին Զանգեզուրը Ադրբեջանի կազմից դուրս բերելն ու Հայաստանին միացնելը նշանակում էր թյուրքական աշխարհի աշխարհագրական մասնատում, որովհետև եթե քարտեզին նայենք, ապա կարելի է տեսնել, որ մեր մարմնի մեջ կարծես դաշույն էին մտցրել, թյուրքական աշխարհը բաժանվեց։

Զանգեզուրը, որը հին ադրբեջանական հող է, այժմ խաղալու է թյուրքական աշխարհի միավորման դերը, քանի որ Զանգեզուրով անցնող տրանսպորտային, կոմունիկացիոն, ենթակառուցվածքային նախագծերը կմիավորեն ողջ թյուրքական աշխարհը, ինչպես նաև լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար», - Թյուրքալեզու պետությունների գագաթնաժողովին երեկ հայտարարել է Իլհամ Ալիևը: Նույն այս ելույթում Ալիևը հերթական անգամ նաև ասել է, թե պատերազմը սադրել է հայկական կողմը, և խոստովանել, որ ադրբեջանական կողմի լայնածավալ հարձակման համար ազդանշան էր լիակատար աջակցության մասին Թուրքիայի հայտարարությունը։

Դեռևս մի քանի ամիս առաջ, երբ եռակողմ համաձայնագիրը նոր էր կնքվել, պաշտոնական Մոսկվան պարբերաբար շեշտում էր, որ խոսքը ոչ թե միջանցքի, այլ տրանսպորտային նոր ուղիներ կառուցելու մասին է, բայց վերջերս արդեն չի հայտարարում։

Հետևաբար, այդ ինչ համաձայնություն է Լավրովը Երևանից Բաքու տանելու: Չի կարելի բացառել, որ գոյություն ունի նոր փաստաթուղթ, մշակված փաստաթուղթ, որի վերաբերյալ, հնարավոր է՝ վերջին շտկումներն են արվելու:

Երկու շաբաթ առաջ Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամադ Ջավադ Զարիֆը Թեհրանում քննարկել են այն դերը, որ կարող են խաղալ Իրանն ու Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հետպատերազմյան կարգավորման գործում։ Այս մասին Լավրովը նշեց Թեհրանում բանակցություններին հետևած մամուլի ասուլիսում։ Լավրովի խոսքով ՝ հանդիպմանը քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով ռուսական կողմի միջնորդական ջանքերը, որոնք հնարավորություն են տալիս պահպանել կայուն հրադադարը:

«Մենք ընդգծել ենք հակամարտության հետևանքների հաղթահարման կարևորությունը և, ընդհանուր առմամբ, դրա երկարաժամկետ քաղաքական-դիվանագիտական կարգավորման հասնելն արդար հիմունքներով՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների, և քննարկել ենք այն դերը, որ կարող են խաղալ տարածաշրջանի երկրները այդ գործընթացում», ասել էր նա:

Հատկապես վերջին շրջանում՝ Ղրիմի հարցում Անկարայի դիրքորոշման պատճառով ռուս-թուրքական հարաբերությունների հերթական սրացման ֆոնին, պաշտոնական Մոսկվան սկսել է հաճախ խոսել ԼՂ խնդրի երկարաժամկետ քաղաքական կարգավորման մասին։ Նկատենք, որ ավելի վաղ կարգավորման շուրջ բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ-ի հովանու ներքո շարունակելու անհրաժեշտության մասին խոսել էր նաև Ռուսաստանի նախկին փոխարտգործնախարար, Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը:

«Կարծում եմ, որ նրանք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, կարող են օգտակար դեր խաղալ։ Այս «եռյակն» ունի փորձ և պատկառելի արտաքին աջակցություն։ Կարելի է վերսկսել ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան, ինչը միջազգային մեծ արձագանք կստանա», - «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել էր Կարասինը։

Այնպես որ, Լավրովի այցերը նախ Երևան, ապա՝ Բաքու բավական վճռորոշ փուլերում են տեղի ունենում: Այս օրերին որոշվելու է տարածաշրջանն ինչ ուղով է առաջ ընթանալու, և արդյոք հաջողվելու է նվազեցնել թուրք-ադրբեջանական դաշինքի դերը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4513 անգամ
Լրահոս
««Ամեն ինչ ճշտով է»… Տիգրան Դումիկյան Բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Գործընթացի առիթն այն է եղել, որ գնդերեցները հրաժարվել են միանալ Փաշինյանի հակաեկեղեցական ծրագրին Առաջիկա ընտրություններում ընտրությունը լինելու է շոուի և պատասխանատվության միջև Բացառիկ շանս ունենք (video) Բելգիան փորձարկում է Նիպա վիրուսի դեմ պատվաստանյութը Ինչո՞ւ են հարկատուները սթրես ապրում ՔՊ-ականների պարգևավճարներից․ «Հրապարակ» Լոռու մարզի Վահագնի գյուղում տուն է այրվել ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է Սաուդյան Արաբիային Patriot հրթիռների վաճառքը Հիմք են նախապատրաստում, որ Վեհափառի ՍԷԿՏ-ը փակեն և թույլ չտան լքել Հայաստանի տարածքը․ «Հրապարակ» Առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև Փորձում են «ջրել» պարգևավճարների թեման․ «Հրապարակ» Կոմիտասի պողոտայում բախվել են «VAZ»-ը և «Mercedes-Benz»-ը․ երկու տուժած տեղափոխվել են հիվանդանոց Դիսկոտեկին տժժացել են նաև ռաբիսի տակ․ «Հրապարակ» Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Փաստ» ՀՖՖ-ն դեմ է․ «Հրապարակ» Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ» Ձեր դպրոցը հողատո՞ւ է պատրաստում, թե՞ դիվանագետ․ պատմաբան Դուք կարող եք ազատել Բաքվում պահվող բոլոր հայ քրիստոնյաներին․ Թաթոյանը դիմել է ԱՄՆ փոխնախագահին ԶՈւ հոգևոր ծառայության լուծարումը Հայաստանի «ապահայկականացման» հերթական արարն է․ Մելիքյան Սուրեն Պապիկյանը խախտել է օրենքը. Զոհրաբյան Հայաստանի Հանրապետությու՞ն, թե՞ «արևմտյան Ադրբեջան». Թևանյան Ոնց որ աղանդավորական երգ լինի․ Շպռոտ Թե բա մեր պայքարը անձերի դեմ է, ոչ թե Եկեղեցու․ Տեր Սարգիս Հոգևոր սպասավորության ինստիտուտը բանակում ներդրվեց նաև աղանդների հոգեորսությունը զսպելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am