Մելանիա Թրամփը տեղափոխվել է Սպիտակ տուն/տեսաշար/
Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո նրա կինը՝ Մելանիան ու որդին՝ Բերոնը, իրենից առանձին էին ապրում. նրանք բնակվում էին Նյու Յորքի Trump Tower-ում։ Առաջին կինը հրաժարվել էր տեղափոխվել Վաշինգտոնի Սպիտակ տուն մինչեւ ամառային արձակուրդների մեկնարկը, քանի որ գտնում էր, որ բնակության հասցեի փոփոխությունը ուսումնական տարվա մեջտեղում կարող է բացասական ազդել իրենց 11-ամյա որդու վրա։ Հանգստյան օրերին ընտանիքը կարողացել է միավորվել. անձնական ուղղաթիռով Թրամփերն ու Մելանիայի ծնողները ժամանել են ԱՄՆ մայրաքաղաք, որպեսզի բնակվեն Սպիտակ տանը։
Ուղեւորությանը Մելանիան հագել է Dolce & Gabbana-ի սպիտակ տոպ, Bally-ի շագանակագույն տաբատ, Manolo Blahnik-ից կոշիկներ եւ Hermès Birkin-ից պայուսակ, մեծ արեւապաշտպան ակնոց։





