ԼՂ խնդրի կարգավորման որևէ փաստաթուղթ չի քննարկվել. Նալբանդյան
«Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների վերջին հանդիպմանը որևէ փաստաթղթի շուրջ բանակցություններ չեն եղել Միակ տեքստը, որ քննարկվել է, հանդիպման մամուլի հաղորդագրության տեքստն էր, որը հետո հրապարակվել է նույնությամբ՝ Հայաստանի և ՌԴ կողմից։ Ինչ վերաբերում է ադրբեջանական ԱԳՆ-ին, վերջինս հրապարակել է այդ հաղորդագրության իր վարկածը, որտեղ ասել է՝ ոչ թե որ նախարարները կարևորեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացումը, այլ՝ որ «նախարարները բանակցեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները». աբսուրդ ինչ-որ մի բան էր հրապարակվել», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հայկական կողմը խոսում է փաստերով, ադրբեջանականը՝ «ինչ-որ տպավորություններով՝ հիմնվելով երևակայության վրա»,ասաց նա:
