Էդ պռիչոսկեդ ե՞րբ ես հասցրե․ Սեֆիլյանի գործով նիստին ներկա կինը՝ դատավորին
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի և ևս 7 մեղադրյալների գործով դատական առաջին նիստում մեղադրյալ Ներսես Պողոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նիստը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանին: Այս քրեական գործը կազմված է 36 հատորներից, որն ունի 3 հազարի ավելի էջ և դատավորը քրեական գործի նյութերը ուսումնասիրել է 7 օրերի ընթացքում. այս քրեական գործի նախաքննության ավարտից մինչև դատական առաջին նիստի նշանակման պահը ուսումնասիրել է 7 օրվա ընթացքում,ասաց նա: «Այդ յոթ օրերի ընթացքում դատավոր Գրիգորյանը իր վարույթ է ընդունել ևս այլ 4 քրեական գործեր, այսինքն՝ ուսումնասիրել է դրանք: Միաժամանակ անցկացրել է դատական նիստեր: Ակնհայտ է, որ դատավորը քրեական գործի քննությունը նշանակել է առանց դրա ուսումնասիրման», – հայտարարեց Պապիկյանը: Հայրապետյանի խոսքի ժամանակ դատական նիստին ներկա գտնվողները սկսեցին ծափահարել։ Ներկաներից մի կին էլ բղավելով դիմեց Տաթևիկ Գրիգորյանին․ «Էդ պռիչոսկեդ ե՞րբ ես հասցրե»։ Այս գործով դատախազը առարկեց միջնորդությանը: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց մեկ ժամ ընդմիջում :
