Հակապետական դատարկախոսության կռուտիտագալար շատրվանը՝ նիկոլ փաշին

Նախօրեին ԱԺ ամբիոնից ժանտագարշ շատրվան էր ցայտում. դավաճան ու հակահայ նիկոլ փաշինը՝ իր թրքահպատակների հրճվալից հայացքների ճահճի մեջ ընկղմված, խոսում ու խոսում էր: Լոգորեայի հերթական բռնկումն էր՝ ստախոսության, ցինիզմի ու լկտիության գերդոզավորմամբ:

Հատկանշական էր հատկապես այն պահը, երբ դրանք՝ նիկոլ փաշինն, «օմեգա»-արոն, «ողջույն»-ալենը, լենա նազարը բերանները 180 աստիճան բացած, հռհռում էին...

Բայց ի՞նչ էր «ցայտում» հակապետական դատարկախոսության այդ կռուտիտագալար շատրվանը՝ նիկոլ փաշինը:

Նախ, ինչպես և կանխատեսվել էր, նիկոլ փաշինը, «արտահերթ ընտրություններին» ընդառաջ, հրապարակային ելույթների իր բոլոր հնարավորություններն օգտագործելու է հակապետական թեզերի քարոզչության նպատակով՝ հիմնական շեշտադրումները կառուցելով «նախկինների» կամ «30 տարվա» թեմայով իր նախկին ստերը թարմացնելու և վերարծարծելու վրա:

Դե, առանձնապես ոչ մի նորություն չկար նիկոլ փաշինի բարբաջանքի ելևէջներում: Օրինակ, Արցախի խնդրով բանակցային գործընթացի վերաբերյալ: Հերձվածողի ասածն այն է, թե ինքը բանակցային գործընթացի վատ, շա՛տ վատ ժառանգություն է ստացել 2018-ին, ու ինչ վատ բան եղել է, արդեն նախքան ինքն էր եղել, այս անգամ ասաց՝ 2015-ին: Բացարձակ տխմարություն՝ ասված բացարձակ անուղեղ մասսայի համար:

Թե ինչն ինչպես են բանակցել նախորդ իշխանությունները, դա հարցի դեռ մի կողմն է: Ըստ որում, բազմիցս արծարծված, ամենայն մանրամասնություններով հանրությանը ներկայացված:

Էական է այլ հիշեցում: Արցախը թշնամուն հանձնած կապիտուլյանտը ու նրա թրքահպատակ «բալելշիկները» միտումնավոր «մոռանում են» մի քանի էական փաստ: Առաջին. նախկին իշխանությունները (ցանկացած «նախկին») ինչ էլ բանակցել է, ինչ փոխզիջումային մոդելներ էլ որ քննարկել է, որևէ վերջնական համաձայնություն չի կնքել, ավելին՝ չի եղել որևէ բանակցային տարբերակ, որտեղ շեշտված չլինեին՝ ա) Արցախի կարգավիճակի հստակեցման հարցը, բ) Արցախը Ադրբեջանի կազմում չթողնելը, գ) ՀՀ-ի ու Արցախի միջև մե՛ր վերահսկողության տակ գտնվող հուսալի ցամաքային կապը, դ) Արցախի հայության անվտանգության երաշխավորվածությունը:

Այսինքն, բոլոր այն նվազագույն կետերն ու պահանջները, որոնք գործնականում ոչնչացրել է ինքը՝ նիկոլ փաշինը:

Երկրորդ. նիկոլ փաշինը ի՛նքն է հայտարարել, որ բանակցությունները վարում է ի՛ր կետից, ի՛նքն է զրոյացրել Վիեննայի ու Սակտ Պետերբուրգի բանակցային պայմանավորվածությունները՝ իր սիրելի Ալիևի հետ վերելակային պայմանավորվածությամբ ու Ադրբեջանին ձերբազատելով մի շարք պարտավորություններից (որոնք սահմանված էին հիշատակված Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնություններում, որոնք, իրենց հերթին ձևավորվել ու Ալիևին պարտադրվել էին «ապրիլյան պատերազմից» հետո ստեղծված իրավիճակում):

Երրորդ. ի՛նքը՝ նիկոլ փաշինն է քննարկման ընդունել 5 միլիարդի դիմաց Արցախը հանձնելու Ալիևի առաջարկությունը: Կա համապատասխան հրապարակային վկայություն: Ի՛նքը, նիկոլ փաշինն է միտումնավոր փակուղի տարել բանակցային գործընթացը: Ի՛նքը՝ նիկոլ փաշինն էր խոսում բանակցային գործընթացում ինչ-որ մինի ու միկրո «հեղափոխություններ անելու» մասին:

Ամենի՛ց կարևորը: նիկոլ փաշինն այդ ամբողջ ընթացքում երբե՛ք հաշվետու չի եղել հասարակությանը, ավելին, շարունակաբար ստե՛լ է, խաբե՛լ է, առաջին հերթին՝ աղանդավորական ֆանատիզմով իրեն հավատացողներին: Նա նախ ասում էր, թե՝ ոչինչ էլ չի բանակցում, հետո հաբռգած հոխորտում էր, թե՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք»:

Հիմա. եթե այդ ազգադավը «ոչինչ չէր բանակցում», ի՞նչ կապ ունի «վատ ժառանգությունը»: Իսկ եթե «ինչ որ պետք է, այն էլ բանակցում էր», ուրեմն՝ ինքը ԸՆԴՈՒՆԵԼ է «վատ ժառանգությունը», դարձել է լիիրավ ժառանգորդ, ավելին, դա համարել է այն, «ինչ որ պետք է», այլապես չէր բանակցի, հետևաբար՝ լիովին ենթակա է պատասխանատվության դրա համար:

Եվ մի բան էլ. սա ասում է, թե բանակ չի եղել, ոչ մի պետական կառույց չի եղել, կայացած ոչ մի բան չի եղել: Դե, հա, Հայաստանում բացարձակ անապատ էր, չո՛լ ու ընդհանրապես ոչինչ չկար մինչև 2018 թիվը: Սա ուղղակի ոչ միայն սուտ է, այլ զազրախոսություն, սա այնպիսի ցնդաբանություն է, որը կարող է ընդունելի համարել միմիայն բացարձակ բթամիտը:

Եթե բանակ չի եղել, եթե 30 տարի ոչինչ չի արվել, բա այդ ո՞վ ու ինչո՞վ էր ապահովում Արցախի ու Հայաստանի սահմանների պաշտպանությունն ու անվտանգությունը: Եթե 25-30 տարի բանակը չի կայացել, պետական ինստիտուտներ չեն եղել, չեն կայացել, այդ ո՞ւմ ու ի՞նչ կառույցների դեմ էր տասնամյակներով քայքայիչ պայքար ծավալում նիկոլ փաշինը՝ իր ադրբեջանաթուրքական պատվիրատուների ուղղորդմամբ:

Սա ավելի մանրամասն դիտարկելու առիթ դեռ էլի կլինի:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 650 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am