Ինձ պաշտոնական իջեցում եք կանխատեսում.Արմեն Աշոտյան
Ինչ ֆինանսական միջոցներով է ձևավորվելու վերլուծական կենտրոնը՝ հաշվի առնելով, որ ժամանակին համաշխարհային բանկը ծրագիր էր փորձում նախաձեռնել ԱԺ-ում փորձագիտական խումբ ստեղծելու համար, բայց նախաձեռնությունն այդպես էլ կյանքի չի կոչվել, ԱԺ-ում ընթացող «Անալիտիկ խորհուրդ» աշխատանքային խմբի փորձագետների առաջին հանդիպման ժամանակ փորձագետ Թևան Պողոսյանը հետաքրքրվեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանից: «Փորձենք էնտուզիազմը վերածել ինստիտուտի, կանե՞նք, կմնանք կաշխատենք, չենք անի՞, էնտիզուազմը կարող է վերանալ:Եթե Ձեզ մի տեղ դեսպան նշանակեն, ի՞նչ ենք անելու», - հարցրեց Թևան Պողոսյանը: «Ինձ պաշտոնական իջեցում եք կանխատեսում», - արձագանքեց Արմեն Աշոտյանը: «Չգիտեմ, ձեր մոտ կա սովորություն, ասում ա՝ «ոնց կուսակցությունը որոշի, դա արդեն ես չեմ որոշում»», - կատակեց Թևան Պողոսյանը:
