Սեֆիլյանի գործով նիստը հետաձգվեց մեկ ժամով
«Դատավորը կարող է այս գործով օբյեկտիվ քննություն իրականացնել:Առկա է հիմնավոր կասկած, որ դատավորը ցուցաբերել է կողմնակալություն և չի կարող լինել օբյեկտիվ: Սույն գործով ունի կողմնակալ վերաբերմունք, ունի այնպիսի համոզմունք, որը չի բխում օբյեկտիվ փաստերից», - «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի և ևս 7 մեղադրյալների գործով դատական առաջին նիստում մեղադրյալ Ներսես Պողոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նիստը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանին:
Այս քրեական գործը կազմված է 36 հատորներից, որն ունի 3 հազարի ավելի էջ և դատավորը քրեական գործի նյութերը ուսումնասիրել է 7 օրերի ընթացքում. այս քրեական գործի նախաքննության ավարտից մինչև դատական առաջին նիստի նշանակման պահը ուսումնասիրել է 7 օրվա ընթացքում,ասաց նա:
«Այդ յոթ օրերի ընթացքում դատավոր Գրիգորյանը իր վարույթ է ընդունել ևս այլ 4 քրեական գործեր, այսինքն՝ ուսումնասիրել է դրանք: Միաժամանակ անցկացրել է դատական նիստեր: Ակնհայտ է, որ դատավորը քրեական գործի քննությունը նշանակել է առանց դրա ուսումնասիրման», - հայտարարեց Պապիկյանը:
Այս գործով դատախազը առարկեց միջնորդությանը: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց մեկ ժամ ընդմիջում :
