ԱՄՆ-ը Մոսկվային հակահարված է խոստանում

«Ագրեսիվ գործողությունների դեպքում Մոսկվան պատասխանի կարժանանա»․ - Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսում նման հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում առկա լարվածությունը։

«Մենք բավական լրջորեն կենտրոնացել ենք Ռուսաստանի գործողությունների և այդ պետության ընտրած քաղաքական կուրսի վրա։ Նախագահ Բայդենը այս առթիվ շատ հստակորեն էր արտահայտվել, այդ թվում մինչև նախագահ ընտրվելը՝ եթե Ռուսաստանը որոշի անխոհեմ կամ ագրեսիվ գործողությունների դիմել, մենք դա անպատասխան չենք թողնի։ Դրա հետ մեկտեղ, սակայն, մենք չենք ցանկանում սրել իրադրությունը։ Մեր ցանկությունն ավելի կայուն և կանխատեսելի հարաբերություններ ունենալն է», -ասում էր ԱՄՆ պետքարտուղարը։

ԱՄՆ-ը արդեն բացահայտ, առանց թաքցնելու հայտարարում է, որ անհաշտ պայքար է սկսել Ռուսաստանի հետ՝ բոլոր ճակատներում: Իսկ դա նշանակում է, որ ՌԴ-ի քաղաքականությունը նաև մեր տարածաշրջանում դիտարկվելու է որպես խնդրահարույց: ԱՄՆ-ը կսկսի ընդդիմանալ ռուսական ազդեցության աճի փորձերին:

Սենատոր Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունը առ այն, որ նախագահ Ջո Բայդենը ցանկանում է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել երկրների միջև հարաբերությունների կայունացումը:

«Հարցն այն է, թե ինչ հիմքով է Բայդենը տեսնում նման կայունացում», - գրել է Պուշկովը տելեգրամում:

Սենատորը նշել է, որ պահպանելով կամ ընդլայնելով հակառուսական պատժամիջոցները, անհնար է բարելավել հարաբերությունները երկրների միջև: Նա սահմանափակումների յուրաքանչյուր նոր փուլ անվանել է «հզոր հարված հարաբերությունների կայունությանը»: «Միացյալ Նահանգների մեղքով, բանը հասել է Մոսկվայում Ռուսաստանի դեսպանի հետ կանչմանը և ԱՄՆ դեսպանին Մոսկվայի «առաջարկին»՝ մեկնել Վաշինգտոն ՝ մտորելու հարաբերությունների ապագայի մասին»,- հիշեցրել է խորհրդարանականը:

Նա նաև ավելացրել է, որ կայունացում տեղի չի ունենա, եթե շարունակվեն անհեթեթ մեղադրանքները, քարոզչական գրոհները Մոսկվայի վրա և ԱՄՆ-ի պահանջները ՝ փոխել Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը Դոնբասի կամ Սիրիայի նկատմամբ: «Կայունացումը ենթադրում է նվազագույնը մի շարք պատժամիջոցներից և պայմաններ ու վերջնագրեր դնելուց հրաժարում»,-ընդգծել է Պուշկովը:

Խորհրդարանականն ուշադրություն է հրավիրել պետքարտուղարի այն խոսքերի վրա, որ հարաբերությունների կայունացումը կախված է Մոսկվայից: Նրա կարծիքով, դա վկայում է այն փաստի մասին, որ «Վաշինգտոնի դիրքորոշման մեջ ոչ մի շարժ չի նախատեսվում»: «Եթե ԱՄՆ-ն մտադիր չէ ինչ-որ բան փոխել իր քաղաքականության մեջ, ապա դա չի խոստանում հաջող բանակցություններ», - եզրափակել է սենատորը:

Նկատենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցանկանում է բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ երկու երկրների հարաբերությունները կայունացնելու համար, նա մայիսի 3-ին նշեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2289 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am