Նիկոլ Փաշինյանը Արմեն Սարգսյանի հին կեղտերը ջրի երես կհանի՞, թե առայժմ վախն է բռնում

Ըստ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ կապված հարուցվել է քրեկան գործ։
Զոհրաբյանը հիշեցնում է, որ 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել կապված Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ: Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մերժել էր քրեական գործ հարուցելը, որի դեմ փաստաբաններով բողոք էինք ներկայացրել:
Փաստաբանների պալատի նախագահն այսօր տեղեկացնում է՝ Գլխավոր դատախազությունը բողոքի հիման վրա վերացրել է ՀՔԾ որոշումը և հարուցել Է քրեական գործ Քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով:
Դատախազության որոշման մեջ, ըստ Զոհրաբյանի, նշված է․ - «Վերոգրյալ մեկնաբանությունների լույսի ներքո հարկ է նշել նաև, որ իրավաչափ են բողոքաբերների այն ենթադրությունները, որ Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորության քաղաքացիությունը դադարեցրել է ոչ թե 2011 թվականին, այլ դրանից հետո և հակառակի վերաբերյալ սույն նյութերով օբյեկտիվ այլ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, որպիսի պայմաններում առկա են ողջամիտ կասկածներ տրամադրված տեղեկատվության (դիմումի)՝ իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ, այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր»:

Հիշեցնենք, որ ըստ փաստաբանների հաղորդման՝ Արմեն Սարգսյանը 2003-2012–ին առնվազն 10 տարի Միացյալ Թագավորության քաղաքացիություն է ունեցել և ՀՀ նախագահ է ընտրվել 02.03.2018–ին այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը: Արմեն Սարգսյանը կարող էր ՀՀ նախագահ ընտրվել միայն, եթե նրա ՄԹ քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչև 01.03.2012 թվականը:
Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը քննարկվում է նախագահի պաշտոնում նրա առաջադրումից ի վեր: Այն, որ Հայաստանի չորրորդ նախագահը կարող է չբավարարել վերջին 6 տարիներին միայն ՀՀ քաղաքացի լինելու օրենսդրական պահանջը, հիմնական հարցերից էր նաև Ազգային ժողովում՝ նախագահի ընտրության կայացած քննարկումների ժամանակ:
«…Ձեր թեկնածության լեգիտիմության հարցն ա քննարկվում, և Դուք մի պարզ գործողություն չեք անում. Բրիտանիայի իշխանություններից տեղեկանք չեք բերում, որ Արմեն Սարգսյանը էսինչ թվի էսինչ օրը դիմել ա Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու համար, դիմումը բավարարվել ա, ուստի էսինչ օրվանից նա չի հանդիսանում Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Եվ եթե էս պայմաններում չի արվում էդ գործողությունը, մենակ մի եզրակացություն կա, որ էդպիսի փաստաթուղթ ուղղակի գոյություն չունի»,- դեռեւս տարիներ առաջ խորհրդարանում մարտի 1-ին ասել էր այն ժամանակ դեռ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Արդեն 2018 թվականի ապրիլի 27-ին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տվել, Նիկոլ Փաշինյանն էր գալիս իշխանության, վերջինս Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո բառացիորեն հայտարարեց. «Երեկ երեկոյան հանդիպում եմ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները», - Ֆեյսբուքում գրեց Փաշինյանը՝ որպես հետգրություն ավելացնելով․ - «Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»։
Եվ ահա, ըստ էության, այս ամենից հետո Արմեն Սարգսյանի քաղաքացիության խնդիրների մասին ոչ ոք չէր հիշում, այդ թվում՝ իշխանական թեւից: Քանզի Արմեն Սարգսյանը հլու-հնազանդ ծառայում է Նիկոլ Փաշինյանին, ավելի ճիշտ՝ նրա մոտ նախագահ էր աշխատում, աչք փակելով երկրի թե ներքին, թե քաղաքական հարցերում Փաշինյանի արկածախնդրությունների վրա, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում ըստ տեղեկությունների՝ նրա երաշխավորությամբ անառիկ մնացին Բբաքվի նավթամուղերը, որոնց խոցումը, սակայ, կարող էին բեկում մտցնել պատերազմում: Հայաստանում էլիտար այս տուրիստին հետաքրքրում է իր անձնական շահերը, նա հանդիսանում է Բրիթիշ Փեթրոլիում ընկերության բաժնետերերից: Արդեն հիմա փորձում են նրա երկքաղաքացիության հարցը քննարկել եւ վիճարկել փաստաբանների միջոցով, ինչու, կարծում ենք շատ պարզ է: Նիկոլ Փաշինյանը ընտրություններին ընդառաջ որոշել է բռնել Արմեն Սարգսյանի վախը, բացի այն, որ նախագահը որոշակի սահմանադրական լծակներ ունի եւ նա է ստորագրում որոշակի օրենքներ, եւ ըստ մամուլի հրապարակումների՝ որոշել է այսուհետ անմնացորդ չծառայել, քանի որ Փաշինյանից երաշխիքներ է ուզում կորզել, որ երկրորդ ժամկետ էլ ինքը նախագահ աշխատի: Արմեն Սարգսյանը հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի ռեալ այլընտրանքը արտաքին խաղացողների, մասնավորապես, սորոսաբրիտիանական, այն է՝ թուրքական խաղացողների համար: Եթե Նիկոլ Փաշինյանը չարդարացնի իր արտաքին տերերի սպասումները՝ Սյունիքի եւ առհասարակ Արցախն ամբողջովին թուրքին հանձնելու առումով, միգուցե ի դեմս Արմեն Սարգսյանի որոշեն փոխել խաղացողին: Սրանով է պայմանավորված նաեւ, որ սորոսականների ռադիկալ թեւը՝ ի դեմս Սասնա Ծռերի, Արմեն Սարգսյանին չեն թիրախավորում եւ ակնհայտ է հատուկ խնայողական վերաբերմունքը: Եթե այսպես շարունակվի եւ Նիկոլ Փաշինյանը չկարողանա իրագործել իր դրսի տերերի պատվերը, ապա խաղը կփոխվի եւ խաղադաշտ մտցնեն նոր խաղացող, որպեսզի Հայաստանում իրագործեն կիսատ ծրագրերը՝ Մեղրիից սկսած, վերջացրած Սյունիքի հանձնում:

Անի Սահակյան

դիտվել է 1179 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am