Նիկոլ Փաշինյանը սպառնում է՝ հավերժ մնալու է իշխանության

Նիկոլ Փաշինյանը վերջնականապես կորցնում է ադեկվատությունը, երեկ խորհրդարանի հատուկն նիստի ընթացքում, շուրջ երեք-չորս ժամ, Հայաստանի վարչապետի աթոռին սոսնձված սույն անձը կրկին հոգեխանգարմունքի մեջ էր ընկել, նախկինների հասցեին սուտ մեղադրանքների հին երգն էր երգում, վիրավորում երբեմնի խմբագիր գործընկերոջը, նիստի տեղ-տեղ դիվային քրքիջով ընդհատում, որին հետեւում էին իր 8 տասնյակ ուսապարկերը: Մինչ համացանցի հայկական տիրույթում ողբ ու կական էր բարձրացել Շուշիի Ղազանչեցոցի պղծման, այն մզկիթ սարքելու Փաշինյանի բարեկամների վայրագությունների առիթով, մինչ հրապարկվեց գերության մեջ հայտնված և խոշտանգումներով սպանված հայ քաղաքացիների անունները, Փաշինյանն ու իր ուսապարկերը հումորներ էին անում ամբիոնից, անբռնազբոս հռհռում:

Նիկոլ Փաշինյանն այնքան է կտրվել իրականությունից, որ թերեւս մոռացել է ինքը որտեղ է ապրում ու կարելի է ֆռռացնել, ստել ցանկացած հարցում, ոչ միայն նախկինների, ցանկալին ներկայացնել իրականության տեղ: Օրինակ ասում է, որ որդին եղել է պատերազմի ամենաթեժ կետերից մեկում.«5000 զոհ մենք չունենք: Ասում են՝ 5000, 7000 մարդ տարավ, կոտորեց, այդ պատերազմն իմ ընտանիքի կողքով չի անցել: Իմ որդին եղել է առաջնագծում, այն տեղում, որտեղ տվել ենք ամենամեծ թվով զոհերը: Իմ որդու հետ կողք կողքի մարդ է եղել, զոհվել է, որևէ մեկը չէր կարող որոշել, որ պետք է զոհվեր այդ մարդը, ոչ թե իմ որդին: Այդ մարդու անուն-ազգանունը կա, դա ստուգելի փաստ է»:

Եթե Նիկոլ Փաշինյանը ուրիշ որդի էլ ունի Աշոտից բացի, ուրիշ հարց, բայց 44-օրյա պատերազմի ընթացքում գրեթե ամենօրյա ռեժիմով Աշոտիկն ինքն է լուսանկարներ հրապարակել <<թեժ>> կետերից, ինչպիսին Ստեփանակերտի կամ Գորիսի հյուրանոցներն ու փողոցներն են, կամ ռմբապաստանները, որտեղ նա այցելում էր մոր եւ մեծաթիվ ախրանայի հետ: Չենք պնդում, թե չի եղել թեժ կետում, բայց վստահ ենք՝ հանուն սելֆիի, որի մասին հարյուրավոր մարդիկ են պատմում նաեւ, թե ինչպես են տասնյակ թիկնապահներ ջանասիրաբար կերտել Աշոտ Փաշինյանի հերոսական լուսանկարը:

Նա մոռացել էր բանակցությունները զրոյական կետից սկսելու իր հայտնի հայտարարության եւ ընդդիմախոսներին ուղղված սպառնալիքների մասին, թե ինչ ուզում, այն էլ բանակցում է եւ երեկ հայտարարեց, թե իրականում բանացություններըտապալվել էին դեռ 2016 թվականին ու պատերազմն իր խոսքով՝ <<ոդից չի ընկել>>:

Կամ իրեն հարցնում են՝ պատերազմից վեց ամիս է անցել ինչ է արվում առաջնագծի կառուցապատման համար, պատասխանի փոխարեն անցնում է հակագրոհի.«Այսօր առաջնագծի մասին են խոսում, բայց երբ 30 տարի առաջնագիծը թալանում և դղյակներ էին կառուցում փարիզներում և հռոմներում, ինչո՞ւ չէին խոսում: Ընդհակառակը, կերակրատաշտակից ձեր «փայն» էլ շպրտում էին, դուք էլ հավաքում ու ձեր տներն էիք կառուցում»:
Իսկ փաստն այն է, որ 30 տարի նախկիններն այնպիսի առաջնագիծ են կառուցելու այնպիսի բանակ ստեղծել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում, այդ անհավասար մարտերում մեր բանակը ի զորու եղավ դիմակայել եւ թույլ չտալ հակառակորդը հասնել Ստեփանակերտ կամ Երեւան: Եթե բանակը թալանված էր, ապա ինչպես 44 օր կռվեց ի հեճուկս քաղաքական ղեկավարության դավաճանական հրամանների:
Այս մարդու անադեկվատության ամենացայտուն ցուցիչը թերեւս հետեւյալ հայտարարությունն էր, նախորդի տրանսֆորմացիա՝ կամ ինքը կլինի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա.«Հայաստանում իշխանությունը չի փոխվելու, որովհետեւ 2018 թվականից իշխանությունը պատկանում է ժողովրդին, դա անփոփոխելի է»: Փաշինյանը համարում է, որ ժողովուրդն ինքն է ու սպառնում, որ չի հեռանալու: Եւ ուրեմն, էլ ինչ ծաղրուծանակ, էլ ինչ ընտրություններ…

Անի Սահակյան

դիտվել է 1010 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am