Մեղմացրել են Կատարի օդային շրջափակումը
WAM գործակալությունը՝ հղում անելով ԱՄԷ-ի քաղաքացիական ավիացիայի վարչության հայտարարությանը հայտնել է,որ Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները թույլատրել են երրորդ երկրների ավիաընկերություններին՝ օգտագործել իր օդային տարածությունը եւ օդանավակայանները դեպի Կատար եւ այնտեղից չվերթներ իրականացնելիս: Համանման որոշում էր ընդունել նաև Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը: Նաեւ մասնավոր եւ չարտերային չվերթները, բացառությամբ նրանց, որոնք իրականացնում է Կատարի ավիացիան, կարող են ԱՄԷ-ի օդային տարածություն մտնել Կատար ուղեւորվելիս եւ Էմիրությունից մեկնելիս՝ պայմանով, որ նախնական թույլտվությունն ստացվել է առնվազն 24 ժամ առաջ: Վերահաստատվում է Կատարվում գրանցված բոլոր ավիաընկերությունների ու ինքնաթիռների՝ ԱՄԷ-ի օդանավակայաններում վայրէջք կատարելու, ինչպես նաեւ պետության օդային տարածքով անցնելու սկզբնական արգելքը: ԱՄԷ-ից, Սաուդյան Արաբիայից եւ մի շարք այլ երկրներից Կատար ավիաընկերությունների չվերթները լիովին չեղարկված են:
