ԻՊ-ն պայթանյութով հանդերձված նոութբուքեր է մշակում
The New York Times- ի փոխանցմամբ, Իսրայելի հետախուզական ծառայությունները կարողացել են ԻՊ համակարգչային ցանցեր ներթափանցելու միջոցով տեղեկատվություն ստանալ այն մասին, որ ահաբեկիչները մշակում են պայթուցիկ նյութերով ներսարված հատուկ նոութբուքեր քաղաքացիական ինքնաթիռների պայթեցման համար,: Հաղորդագրության մեջ նշված է, որ հետախուզական ծառայությունների իսրայելացի հաքերները կարողացել են Սիրիայում բազավորված ԻՊ-ի կառույցի՝ պայթուցիկ սարքեր արտադրողների ցանցը «կոտրել» շուրջ մեկ ամիս առաջ: Իսրայելի հատուկ ծառայությունները դարձել են այդ ռումբ-գաջեթների մշակման վերաբերյալ տեղեկատվության աղբյուր, որոնք չեն հայտնաբերվում օդանավակայանների անվտանգության ծառայությունների սքանավորման ստանդարտ սարքերով, ինչպես նաեւ պարզել են նման ռումբերը գործողության մեջ դնելու եղանակները:
