Բաքվի բրենդ է առաջացել՝ ասել մի բան, անել՝ լրիվ այլ.Նալբանդյան
«Բաքվի բրենդ է առաջացել՝ ասել մի բան, անել՝ լրիվ այլ :Ինձ մոտ տպավորություն է, որ ադրբեջանցի պաշտոնյաները յուրահատուկ տաղանդ ունեն՝ ֆիքսվել մի բանի վրա, անընդհատ կրկնել դա՝ արժեզրկելով ասածի իմաստն ու անելով լրիվ հակառակը։ Ո՞վ է խոչընդոտում պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք հնարավորություն կտան առաջ շարժել բանակցային գործընթացն ու փոխել ստատուս քվոն։ Բաքվի բրենդ է առաջացել՝ ասել մի բան, լրիվ այլ բան անել», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն՝ անդրադառնալով ադրբեջանցի գործընկերոջ հերթական հայտարարությանը, թե ստատուս քվոն այլևս անընդունելի է: Բաքվի կողմից պարբերաբար մեջբերվող ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերին անդրադառնալով ՝ Է. Նալբանդյանը հիշեցրեց. «Դրանք հենց 4-ն են, որովհետև Ադրբեջանն այն ժամանակ էլ հրաժարվում էր իրականացրել նախորդ ընդունվածները։ ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձևերը 4-ն են, քանի որ երբ դրանք ընդունվում էին, ամեն բանաձևից հետո Ադրբեջանը հրաժարվում էր կատարել նախորդը։ Բացի այդ, խոսքը չէր գնում բանակցային գործընթացի մասին, դրանք ուղղված էին ռազմական գործողությունների դադարեցմանն ու զինադադարի հաստատմանը», - ասաց ՀՀ արտգործնախարարը։
