Վլադիմիր Վարդանյանը՝ հունիսին՝ Ստեփանակերտը Ադրբեջանին հանձնելու մասին (video)
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիրմիր Վարդանյանը, խոսելով սահմանների անվտանգության մասին՝ Վարդանյանը հարց բարձրացրեց, թե արդյո՞ք Սյունիքի անվտանգության մասին խոսողները եղել են սահմանում: «Դուք սահմաններո՞ւմ եղել եք, եթե ինչ-որ բան եք տեսնում, ինչի՞ եք ինձ հարցնում, նկարեք, միանգամից ուղարկեք ադրբեջանական լրատվամիջոցներին»,-ասաց նա և հավելեց, որ պատերազմի ժամանակ և նաև հետո տեսանք, թե ինչպես է ադրբեջանական կողմն իր ամբողջ ինֆորմացիան գաղտնի, փակ պահում, սակայն հայկական կողմը նույնը չի անում:
Նա հորդորեց բանակը թուլացնելու փորձել չանել: «Մի փորձեք նսեմացնել ՀՀ ԶՈՒ-ն, մի փորձեք նսեմացնել այն հերոսությունը, որը ՀՀ ԶՈՒ-ն արել է: Ես սա ասում եմ բոլոր այն սուբյեկտներին, որոնք բարձրացնում են արհեստական խնդիրներ, որը պայմանավորված է նախընտրական փուլում լրացուցիչ փոքրիկ դիվիդենտներ ստանալով»:
Պատգամավորը հերքեց նաև այն տարածվող տեղեկությունը, թե հավանական է Ստեփանակերտը ևս կանցնի Ադրբեջանին, որի մասին նաև հրապարակել էր Արցախի նախկին ՄԻՊ-ը: «Ո՞նց կարող է Ստեփանակերտն անցնի Ադրբեջանի ներքո, ձեր այս հարցերը նաև հիմա լսում են Բաքվում, ոգեշնչվում են. ո՛չ նման բան չկա»:
