Սերժ Սարգսյանի ուշագրավ խոստովանությունը՝ Նիկոլ Փաշինյանի կարմիր գծի մասին

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Արմնյուզ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն արվել է ըստ էության Արցախի հարցի լուծման պատճառով՝ դրսի ուժերի աջակցությամբ։

«Հաճախ են ինձ հարցնում՝ իսկ ո՞ւմ աջակցությամբ։ Պատասխանը պարզ է՝ բոլոր այն ուժերի, որոնց պատկերացումները Հայաստանի մասին չեն համապատասխանում մեր պատկերացումներին։ Հիմա մեր դաշնակիցներն ու գործընկերները երեք տարբերակ ունեն սատարելու կամ չսատարելու։ Տարբերակներից մեկն այն է, որ տվյալ երկրի ղեկավարը շնորհավորում է որևէ այլ երկրում ընտրությունների արդյունքում իշխանության եկած ուժին։ Երկրորդ տարբերակը, որ այդ երկրի ԱԳ նախարարությունները հայտարարություն են անում, և երրորդ տարբերակը այն է, երբ այդ երկրներն ուղղորդում են կոնկրետ երկրում իրենց ազդեցության տակ գտնող ուժերին, անհատներին։ Ապրիլի 17-ից հետո, այսինքն իմ՝ վարչապետ ընտրվելուց հետո մենք ստացանք բազմաթիվ շնորհավորանքներ Ռուսաստանից, ԵԱՏՄ երկրների ղեկավարներից, ԵՄ-ից, այլ երկրներից։ Երկրորդ, նրանց հայտարարությունները, որոնց մասին ես ասում եմ, մի տեսակ զգուշավոր հայտարարություններ էին։ Համենայնդեպս, հայտարարություններ էին, որոնք էապես տարբերվում էին հետպատերազմյան Հայաստանին վերաբերող իրենց հայտարարություններից։

Երրորդ․ մենք իհարկե որոշակի խնդիրներ տեսանք կապված իրենց կողմից ուղղորդվող ուժերի վարքագծերի հետ։ Թե որոնք էին պատճառները, ես դժվարանում եմ ասել։ Ես միայն կարող եմ ենթադրել, որովհետև ստույգ իմանալու համար դեռ ժամանակը բավարար չէ։ Միգուցե պատճառը կարող էր լինել մեր համառությունը ԼՂ խնդրի լուծման ճանապարհին։ Բոլորը համոզվել էին, որ մենք ունենք կարմիր գիծ, այսինքն՝ այն նվազագույնը, որ մենք կարող էինք ստանալ փոխզիջումների արդյունքում և միգուցե որոշ ուժերի այդ մոտեցումն այնքան էլ ձեռնտու չէր,- հայտարարել է Սերժ Սարգսյանը և շարունակել։- Այո՛, ես չեմ պարտվել սրանց, ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, շատ ավելի մեծ ուժերի, բայց ես շատ հստակ ասացի։ Ասեմ, որ այդպիսի ուժեր ամեն տեղ կային՝ և՛ Արևմուտքում, և՛ Հյուսիսում։ Բայց դա պետությունների մոտեցումները չէին։ Դուք, վստահ եմ, ծանոթ եք և՛ ռուսալեզու, և՛ անգլալեզու հրապարակումների, որոնք այնքան էլ ոչ օբյեկտիվ դիրքերից փորձում էին Հայաստանում կարծիքներ ստեղծել։ Ուրեմն բոլոր տեղերում էլ այդ ուժերը կային»։

Սերժ Սարգսյանը նաև հավելել է, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանի հեղափոխությանը Սորոսի գրասենյակը աջակցություն է ցուցաբերել, սակայն կատարվածը միայն նրանց գործունեության հետևանքը չէ։ Հետաքրքիր է՝ 2018 թվականին Սերժ Սարգսյանն ունե՞ր պատկերացում, թե ինքը որ ուժերին է զիջում իշխանությունը։ Եթե այո, թերևս նաև վստահ էր, որ Նիկոլ Փաշինյանը գալիս է իշխանության՝ անցնելու կարմիր գիծը, որ Արցախի հարցում Սերժ Սարգսյանը երբեք չէր անցնի։ Հեղափոխությունից և պատերազմից հետո Սերժ Սարգսյանի մերձավորը բացահայտեց, որ Նիկոլ Փաշինյանի հեղափոխական թիմի առանցքային դեմքերից մեկը՝ Արարատ Միրզոյանը, եղել է թուրքական հատուկ ծառայությունների գործակալ, իսկ հետո, երբ ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է նրան, Միրզոյանը դարձել է ՀՀ հատուկ ծառայությունների գործակալ։ Եթե այս տեղեկատվությունը ճիշտ է, կնշանակի՝ Սերժ Սարգսյանը՝ որպես երկրի ղեկավար, պետք է, որ իմանար, թե Նիկոլ Փաշինյանը ո՞ր ուժերի կողմից է ներդրված և ի՞նչ առաքելությամբ է գալիս իշխանության։

Եթե գիտեր, պետք է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի դեպքում չստանար իշխանություն, եթե անգամ դրա համար անհրաժեշտ լիներ տանկեր մտցնել Երևան։ Կրկին և վերստին համոզիչ չեն Սերժ Սարգսյանի բացատրությունները, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չձերբակալվեց Գյումրի-Երևան հեղափոխական ճամփորդության օրերին, ինչո՞ւ նրան ձեռնաշթաներով չտարան ռադիոտան դուռը ջարդելուց հետո, ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանի իշխանությունն այդքան բարի ու հանդուրժող Նիկոլի նկատմամբ ընդհանրապես։ Եվ վերջապես, էլ ի՞նչ կարմիր գծեր կան, որ Փաշինյանը դեռ պետք է անցնի՝ Արցախի 75 տոկոսն հանձնելուց, 5000 երիտասարդ զոհելուց և Սյունիքի դարպասները թշնամու առջև բացելուց հետո։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 2312 անգամ
Լրահոս
Հայաստանում էբոլայի ներթափանցման վտանգի մասին 1700 տարվա եկեղեցու դեմ են դուրս եկել․․․ իշխանությունները գնում են, բայց․․․ Հրայր սարկավագ (video) Սպասե՛ք, Ռուսաստանն ամենամեծ սանկցիան է պատրաստել Հայաստանի համար․ Հայկ Այվազյան (video) Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Անիսկինո բնակավայրի նկատմամբ Լսեցի՞ք՝ այսօր Փաշինյանն ինչ էր ասում ԵԱՏՄ-ում․ Լևոն Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Վեհափառ Հայրապետը գնում է դատարան (video) Բուն հարցը հոգևորականին ավազանի անունով դիմելը չէ, այլ՝ մտադրությունը. Իսահակ Սրբազան Վտանգավոր դիտահորեր և խեղդող փոշի. ինչո՞ւ են Էջմիածնի ճանապարհները դանդաղ վերանորոգվում. Hetq. am Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ «Այսօր տեսանք Փաշինյանի հերթական խեղկատակությունը»․ Նաիրի Հոխիկյան (video) Երեկ վիզս ժինջիլ էիք քցում․ աբսուրդ է, որ ինձ էդ ասում է ՀՀ քաղաքացու վրա թքած Ալենի նախկին օգնականը (video) Իրանը ցանկանում է համաձայնության գալ․ Թրամփ Մենք մեր խաչը չենք հանելու, լա՛վ իմացեք․ ընդդիմադիր Ռուբեն Մխիթարյան (video) «Սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 3 անձ Ծառուկյանի գործով Նիկոլենք հասկացել են՝ կատարյալ էշություն են արել․ Արման Աբովյան (video) Դատարա՞ն, թե՞ քաղաքական բեմ․ Տեր Մուշե քահանա Ենգիբարյան Չգիտես, թե Աստծո ողորմությամբ ինչպես և ինչ գնով հնարավոր կլինի մաքրել ապագայում այս խարանը Ղալիբաֆը Թրամփին կոչ է արել դադարեցնել «թատրոնը» և կատարել պարտավորությունները Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Արա՛, դուք իմ քթից բերեք, եթե․․ դուք թուրքին բերելու եք ու․․․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am