Նիկոլահաճո ֆանտոմազը

2021 թվականի ապրիլին հավաքագրվել են ռեկորդային հարկային եկամուտներ՝ 180 մլրդ դրամ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«2021 թվականի ապրիլին հավաքագրվել է ռեկորդային հարկային եկամուտներ՝ 180մլրդ դրամ։ Ի հեճուկս բազմաթիվ «ամեն ինչը վատ ա ու ոչ մի ներդրում չկա» ասողների՝ Հայաստանի ազատ և համակարգային կոռուպցիա չունեցող տնտեսությունը արագ շտկում է մեջքը։ Դա բնավ չի նշանակում, որ տեմպը թուլացնելու իրավունք ունենք, հակառակը՝ պետք է սանձել ալիքն ու սլանալ առաջ»,- գրել է նա։

Մի առիթով Վահան Քերոբյանն ասել է, որ եթե այս տարի մինչև տարեվերջ Հայաստանում երկնիշ տնտեսական աճ չգրանցվի, ինքը հրաժարական է տալու։ Երևի վերոհիշյալ գրառումը նա կատարել է երկնիշ աճի մասին երազելիս։ 
Թերևս կարելի էր քահ-քահ ծիծաղել Վահան Քերոբյանի գրածի վրա, եթե նա շարունակեր զբաղվել Մենյու․ամ-ի մատակարարումների կազմակերպմամբ, և չլիներ ՀՀ տնտեսության զարգացման գլխավոր պատասխանատուներից մեկը։

2020թ–ի մարտի երկրորդ կեսից սկսած և ապրիլի-մայիսն ամբողջությամբ ՀՀ տնտեսությունը գտնվում էր մեռյալ վիճակում։ Կորոնավիրուսի հետևանքով հանրային կյանքի և տնտեսության բոլոր ոլորտներում, ներառյալ շինարարությունը, առևտուրը, ծառայությունները, տուրիզմը, ժամանացի վայրերը, ռեստորաններն ու սրճարանները փակ էին։ Անցյալ տարվա ապրիլ-մայիս ամիսներին արգելված էին բոլոր տեսակի հանրային միջոցառումները, անգամ հուղարկավորությունների ժամանակ 20 հոգուց ավել մարդու ներկայություն չէր թույլատրվում, սգո սրահները ևս չէին աշխատում։

Այսինքն՝ զուտ ապրիլ ամսվա հարկային եկամուտների ցուցանիշը 2020 թվականի ապրիլի ցուցանիշի հետ համեմատելը, ոչ այլ ինչ է, քան ընդամենը նիկալոհաճո պոպուլիզմի դրսևորում։ Այլ կերպ ասած՝ անցյալ տարվա ապրիլին հայտնի պատճառով վիճակը շատ վատ, կարելի է ասել, զրոյական է եղել, ուստի այդ համեմատությունը ոչ միայն տեղին չէ, այլև որևէ բանի, առավել ևս պաշտոնական վիճակագրության ցուցիչ չէ։
Պաշտոնական վիճակագրության մեջ վիճակը ճիշտ հակառակն է․ համաձայն տնտեսական ակտիվության ցուցանիշի՝ Հայաստանում այս տարվա հունվար–մարտ ամիսներին, 2020թ–ի հունվար մարտի համեմատ, նվազել է 2 տոկոսով։ Գնաճն անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատ բարձր է ավելի քան 7 տոկոսով։ Փաստացի նախարար Քերոբյանի լավատեսությունը պաշտոնական վիճակագրության մեջ արտահայտված է տնտեսական աճի հակադարձ համեմատականով և գների նախատեսվածից բարձր աճով։

Այնպես որ՝ ֆանտոմազի դերի մեջ մտած նախարար Քերոբյանը, թող 2021-ի ապրիլի հարկային հավաքագրումները համեմատի ոչ թե 2020-ի, այլ, օրինակ, 2018 և 2019-ի ցուցանիշների հետ և իր շեֆ Նիկոլ Փաշինյանի հետ բացատրություն տա, թե ինչու է Հայաստանի տնտեսությունը 2020 թվականին գրանցել տարածաշրջանում ամենամեծ անկումը։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 2675 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am