Մշակույթի նախարարը կողմ է Հայաստանի օրհներգի փոխվելուն
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղեկություն չունի Հայաստանի Հանրապետության օրհներգը «Քեզ համար, Հայաստան» երգով փոխարինելու հավանականության մասին։ «Առաջին անգամ ձեզանից եմ լսում», - «Հայկական ժամանակ»-ի հարցին պատասխանելով՝ ասել է նա և հավելել, որ «Քեզ համար Հայաստանը» շատ լավ երգ է։ Հարցին ինքը կողմ կլինի՞ հիմնի այդ տարբերակին, Ամիրյանն արձագանքել է. «Ամեն բան պետք է արվի համընդհանուր քննարկման և մրցույթի արդյունքում»: Ինչ վերաբերում է օրակարգում Հայաստանի օրհներգի փոփոխության հարց լինելուն, մշակույթի նախարարը պատասխանել է. «Ես կուզեի, որ լիներ»։
