Հիմա ինչ պատուհաս է «եփվում» Հայաստանի գլխին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ը աշխատանքային այցով կկատարի Երևան, իսկ մայիսի 10-11-ին` Բաքու: Այս մասին նախօրեին ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Գոյություն ունեցող պայմանավորվածություններին համապատասխան՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը մայիսի 5-6-ը աշխատանքային այցեր կկատարի Երևան, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքու», - ասել է նա:

Մինչ Լավրովը կժամանի՝ Ռուսաստանի արտգործնախարարը օրերս հեռախոսազրույց ունեցավ Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում էր, որ նախարարները քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին ձեռք բերած պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ուղղությամբ: Կողմերը նաև քննարկել էին երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, այդ թվում առաջիկայում սպասվող բարձր մակարդակի շփումները:

Ինչո՞ւ է Լավրովը գալիս Երևան ու Բաքու... Չափազանց խորաթափանց չպետք է լինել, որպեսի կռահել, որ, եթե անձամբ Լավրովն է գալիս, ուրեմն, վրա է հասել ղարաբաղյան բանակցային հերթական կարևոր փուլը:

Չի բացառվում անգամ, որ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան նոր փաստաթուղթ էլ ստորագրվի:

Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում ամեն ինչի մասին տեղեկություն հասարակությունը ստանում պոստ-ֆակտում: Մեր երկրի նախագահն անգամ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման առիթով, պարզվեց, հաջորդ օրը թերթերից էր ծանոթացել, որ նման փաստաթուղթ է ընդունվել:

Այնպես որ՝ «անակնկալները» չեն բացառվում՝ Լավրովի այցից հետո:
Ու եթե Լավրովը նախ Երևան է ժամանելու, հետո՝ Բաքու, ուրեմն, նախ Երևանում ունի բանակցելու, համաձայնեցնելու թեմաներ, ապա հետո՝ դրանք Բաքու տանելու առաքելություն:

Մնում է հասկանալ, թե՝ հիմա ի՞նչ պատուհաս է հիմա «եփվում» Հայաստանի գլխին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5525 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am