«Ելք»-ի և «Երկիր Ծիրանիի» համագործակցությունը դժվար է պատկերացնել
«Ելք» խմբակցության ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը, «Փաստ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով «Ելք»-«Երկիր Ծիրանի» համագործակցությանը, նշել է, որ «Երկիր Ծիրանին» անկանխատեսելի խմբակցություն է։ «Մենք կհամագործակցենք նրանց հետ, բայց գործելաոճը, որը իրեն են ընտրել, դժվարանում ենք պատկերացնել, թե ինչպես պետք է այդ համագործակցությունն իրականացնենք։ «Երկիր Ծիրանի» խմբակցությունն ինչ շրջանակներում են գործելու մեզ համար անհայտ է։ Դա դժվարացնում է նաև համագործակցությունը այդ խմբակցության հետ», - ասել է Ա.Հարությունյանը։
