Նիկոլ Փաշինյանին «սատկացնելու» հերթը Սասուն Միքայելյանինն է

ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարությունը, որ Սյունիքում անվտանգության խնդիր կա, ամեն պահ թուրքը կարող է ճանապարհից մարդ տանել, բազում հարցերի տեղիք է տալիս: Ինչու է Միքայելյանը հիմա՝ Նիկոլ Փաշինյանի սյունյաց արշավանքներից ու դրան հաջորդող գործողություններից հետո ասում մի բան, որը ամիսներ շարունակ հերքում էին իշխանության տարբեր ներկայացուցիչներ եւ հատկապես Սյունիքից ընտրված պատգամավորները:

Օրինակ, ՀՀԿ-ի ժամանակ ՃՈ պետի տեղակալ աշխատած, այսօր կապիտուլանտի թիմում հայտնված Արմեն Խաչատրյանը բոլորովին վերջերս պատրաստ էր եւ աչքերով հոշոտեց մարզի անվտանգության մասին իրեն հարց ուղղած լրագրողներին. «Ինչ է եղել Սյունիքում, որ անվտանգ չէ, Սյունիքն անվտանգ է եւ պատերազմից հետո որեւէ քաղաքացի, որեւէ վնաս չի կրել»: Մեկ ուրիշ սյունեցի պատգամավոր Կարեն Համբարձումյանը եւս խնդրում է Սյունիքն այդքան չդնել ու վերցնել, Սյունիքին անվտանգ է եւ ինչ-որ ուժեր են փորձում ներկայացնել, թե անվտանգ չէ: Մարզի անվտանգության մասին խորհրդարանի ամբիոնից պատասխանատու հայտարարեց նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Նիկոլ Փաշինյանն է խոսել նաեւ այդ մասին՝ մոռանալով, որ պատերազմից հետո ԱԱԾ-ն հեռախոսահամար էր հրապարակել քաղաքացիների համար, որպեսզի Սյունիքով անցնելու եւ գերի ընկնելու դեպքում զանգահարեն այդ համարին:

Իհարկե, իրականում նրանք բոլորը հոգու խորքում գիտեն իրականությունը, հակառակ դեպքում ինչպես մամուլը գրեց գիշերով մարզ չէին գնա, չէին խուսափի բաց ճակատով նայել իրենց ընտրողների աչքերին, Նիկոլ Փաշինյանը փորձեց ուժեղ տղա խաղալ եւ շրջել մարզի փողոցներով, բայց բոլորս տեսանք, թե ինչպիսի հյուրընկալության ու ողջունի խոսքերի արժանացավ:

Հենց այս իրավիճակում է, որ ուշագրավ է Սասուն Միքայելյանի հայտարարութունը Սյունիքի անվտանգության առումով, նա ըստ էության «սատկացնում» է փաշինյանական ռեժիմի ու իշխանական քարոզչամեքենայի ստեղծած ֆեյքային իրականությունը, թե մարզում մի խումբ «խուլիգաններ» էին, որ փորձեցին խոչընդոտել Փաշինյանի այցը, որ դրանք նախկին հանցավոր ռեժիմի, մասնավորապես, Քոչարյանի հովանավորած բանդիտական խմբեր էին, իսկ իրական սյունեցիները սիրում ու պաշտում են իրենց վարչապետին: Սասուն Միքայելյանն ըստ ամենայնի մեծ նվեր է անում Ռոբերտ Քոչարյանին իր թիմին ասելով՝ ոչ, դուք ստում եք, սյունիքում ամեն պահի մարդ առեւանգելու վտանգ կա եւ ինչ արել են, քիչ են արել, Քոչարյանը «տուտ պրիչյոմ»:
Ինչու է որոշել այդ մասին բարձրաձայնել հիմա, մանավանդ, որ պատերազմից հետո ԵԿՄ նախագահը կարծես հարմարավետ տեավորվել է իր կոմֆորտի զոնայում եւ թելում է Նիկոլ Փաշինյանի ասեղը: Միգուցե Սասուն Միքայելյանը այսպիսով փորձում է ինչ-որ բան կորզել Նիկոլ Փաշինյանից, ասենք, նա համաձայն չէ ցուցակում իր տեղի առումով եւ նման հրապարակային շանտաժներով փորձում է ստանալ իր հասանելիքը, թեեւ չի կարելի բացառել, որ Միքայելյանն իր համար հումանիտար միջանց է հարթում՝ հասկանալով, որ եթե անգամ ընտրություններում էլ հաղթեն, իրենց իշխանության վախճանը մոտ է:

Անի Սահակյան

դիտվել է 4800 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am