Վատ ախորժակ չունի
Սևան-Հրազդան Կասկադ, հիդրոէներգետիկային համակարգը, որը կազմված է մի քանի հիդրոէլեկտրակայաններից ընդգրկված է կառավարության կողմից մասնավորեցման ներկայացված օբյեկտների ցանկում։ Մեր տեղեկություններով այս էներգետիկ համալիրը գնելու մտադրություն ունեն վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: Այդ նպատակով այժմ բանակցություններ են տարվում մի քանի տեղական բանկերի հետ: Նշենք, որ Սևան-Հրազդան Կասկադ, հիդրոէներգետիկային համակարգը ներառում է յոթ ՀԷԿ-եր, որոնք են Սևանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երևան-1-ի և Երևան-3-ի ՀԷԿ-երը։ ՀԷԿ-երը տեղակայված են Հրազդան գետի վրա, օգտագործում են գետի բնական հոսքը և Սևանից հոսող ոռոգման ջուրը, որը հնարավորություն է տալիս ոռոգել Հայաստանի գյուղատնտեսական հողերի 70 %-ը։
