«Պուտին՝ ապոկալիպսիս». Իլհամին «ֆաս» են տվել

Երեկ հերթական հակառուսական բողոքի ցույցն է տեղի ունեցել Բաքվում...
Բողոքի ցույցի կազմակերպիչը ներքին գործերի նախկին նախարար Իսքանդեր Համիդովի կողմից 2019 թվականին ստեղծված «Ժողովրդական շարժում» կազմակերպությունն է։ «Ժողովրդական շարժումը» հիմնադրվել է 2019-ին ՝ երկրի ներքին գործերի նախկին նախարար Իսքենդեր Համիդովի կողմից: Այս կառույցին անդամակցում են Հասարակական կազմակերպություններ և մի շարք քաղաքական կուսակցություններ:

Ցույցից առաջ շարժումը հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ «ռուսաստանցի զինվորականների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում վտանգում է Ադրբեջանի ինքնիշխանությունը»։ Բաքվի ոստիկանությունը ցրել է Ռուսաստանի դեսպանատան առջև կազմակերպված բողոքի ակցիան, որի մասնակիցները պահանջում էին դուրս բերել Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական ստորաբաժանումները։
Ոստիկանության կողմից ցույցը ցրելը՝ ոչինչ չի նշանակում, որովհետև բոլորի համար էլ պարզ է, որ Բաքվում չի կարող տեղի ունենալ որևէ բողոքի ցույց՝ առանց իշխանության իմացության և թույլտվության:

Ու հետաքրքրականն այն է, որ այդ ցույցը համընկել է 11-րդ Կարմիր բանակի կողմից Ադրբեջանի խորհրդայնացման տարելիցի օրվա հետ: Հիշեցնենք, որ 1920թ. հենց այս օրը XI Կարմիր բանակը խորհրդայնացրեց Ադրբեջանը: Ակցիայի մասնակիցները պահանջել են ռուսական զորքերի դուրսբերում Ադրբեջանից:

Ուշագրավ է եղել պահանջներից հատկապես այս մեկը՝ «Մենք պահանջում ենք ռուսների դուրսբերում Ղարաբաղից, նրանք խաղաղապահ չեն, թող նրանց փոխարինեն թուրք զինվորականները», - ասել են ցուցարարները:

Կամ՝ այս մեկը՝ «Եթե ռուս զինվորականները «Իսկանդեր» հրթիռներ են արձակել Շուշիի ուղղությամբ, ապա ինչպե՞ս կարող են այդ զինվորականները համարվել խաղաղապահներ: Թող հեռանան»:

Կազմակերպիչները ԶԼՄ-ներում տարածել են ակցիայի բանաձևը, որում ասվում է, որ «Ժողովրդական շարժումը» ռուս զինվորականների ժամանումը համարում է ոտնձգություն Ադրբեջանի ինքնիշխանության դեմ: Այս զինվորականները Ղարաբաղում չեն զբաղվում խաղաղապահությամբ, նրանք անում են ինչ ուզում են: Այս ամենը հակասում է Ադրբեջանի շահերին, ասվում է բանաձևում:

Ինչպես ասում են՝ «կենացները քաղցրանում» են... Ալիևին արդեն միանշանակ դրդում են գործողությունների՝ ընդդեմ ռուս խաղաղապահների, ասել է թե՝ ընդդեմ ռուսական ջանքերի Արցախում:

Ռուս խաղաղապահների առկայությունն Արցախում ոտնձգություն է որակվում՝ Ադրբեջանի ինքնիշխանության հանդեպ: Ինչ է նշանակում՝ ցուցարարները պահանջել են, որ թուրքական զորախումբ տեղակայվի Ղարաբաղում, ու հանկարծ ցույցի ընթացքում ցուցադրել են թուրքական «Գորշ գայլեր» խմբավորման սիմվոլիկան` պահանջելով դուրս բերել ռուսական զորքերը Ադրբեջանից՝ «Պուտին՝ ապոկալիպսիս» վանկարկումներով:
Հիմա Ալիևը շատ խորամանկ խաղ է տանում. Հակառուսական տրամադրություններով նա իր կողմն է քաշելու արևմուտքին՝ նրանց ականջահաճո գաղափարներ ներկայացնելով:

Ալիևը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե սեփական հասարակությանը ապացուցի, որ պատերազմն իզուր չէ, զոհերը իզուր չէին, և ռուսական զորքին կհանի Ադրբեջանից, հակառակ դեպքում, Ալիևը հստակ գիտակցում է, ադրբեջանցի հասարակությունը վաղ, թե ուշ նրանից բացատրություն է պահանջելու՝ «ո՞ւմ ենք հաղթել, հայերի՞ն, որոնց փոխարեն հիմա ռուսական զորք է Լեռնային Ղարաբաղում...»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4848 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am