Երբ և ինչին կարձագանքի հայ-ռուսական միացյալ զորամիավորումը

«168 ժամ» թերթը գրում է. «Անցած տարի Հայաստանն ու Ռուսաստանը որոշեցին և ստեղծեցին Միացյալ զորամիավորում։ Ռուս փորձագետներն այն որակեցին որպես պատմական իրադարձություն, քանի որ միայն միասնական զորամիավորումը կարող է լիարժեքորեն պատասխանել ժամանակակից սպառնալիքներին։ Ընդ որում, ռուսական կողմի համար այս միավորումը կարևոր է նրանով, որ առանց Հայաստանի անվտանգության համակարգի ուժեղացման, ինչպես փորձագետներն են ասում, կփլուզվի ռուսաստանյան անվտանգության համակարգը տարածաշրջանում։ Զորամիավորման ստեղծումը լրջորեն անհանգստացրել էր ադրբեջանական կողմին, քանի որ այն կարող է միջամտել հայ-ադրբեջանական բախումներին, եթե դրանք ծագեն պետական սահմանի երկայնքով: Օրեր առաջ՝ հունիսի 8-ին, Ադրբեջանը կրկին գնդակոծեց Տավուշի մարզի Բաղանիս գյուղը՝ ՊԿ և ԴՇԿ տիպի գնդացիրներից և հրաձգային զենքերից: Որևէ պաշտոնական արձագանք ռուսական կողմից մինչ այժմ չի եղել։ «168 ժամ»-ը ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանից հետաքրքրվեց՝ արդյոք ռուս գործընկերները չպե՞տք է արձագանքեին նման միջադեպերին։ «ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ իհարկե, հարձակումը մեր պետության վրա դիտարկվում է որպես հարձակում բոլորի վրա։ Այդ առումով կարելի է ենթադրել, որ անվտանգության սպառնալիքի դեպքում մենք իրավունք ունենք առնվազն ակնկալել աջակցություն։ Բայց ընթացակարգերը, որոնք նախատեսում են այդպիսի աջակցություն, առաջին հերթին՝ սկսվում են տվյալ երկրի կողմից գործընթացի առաջմղմամբ, այսինքն՝ ներկայացմամբ։ Եթե երկիրը չի դիմում այդ կազմակերպությանը, անվտանգության որևէ սպառնալիքի վերաբերյալ չի ահազանգում և օգնություն չի խնդրում, ավտոմատացման այնպիսի համակարգ չկա, որ իրենք, առանց որևէ մեր դիմումի գան ու մեզ օգնեն, ինչ-որ ռազմական գործողություն կատարեն»,- ասաց նա։ Ի պատասխան մեր ճշգրտման, որ խոսքը հենց հայ-ռուսական ռազմական համագործակցության և վերջերս ստեղծված միասնական զորախմբի մասին է, Մ. Իսրայելյանը նշեց, թե նույն տրամաբանության շրջանակներում կարելի է պատասխանել նաև հայ-ռուսականին, քանի որ եթե ինչ-որ մեկից աջակցություն կամ օգնություն չես խնդրում, առանց խնդրանքի ոչ մի բան չեն անի. «Եթե Հայաստանը որոշի, որ մենք մեր ուժերով չենք կարողանում մի գյուղ պաշտպանել, պետք է դիմենք Ռուսաստանին, բնականաբար, կդիմենք»։ «Բաղանիսում, ճիշտ է, կրակոցներ լինում են, բայց վերջին զոհը, հովիվի դեպքը եթե չհաշվենք, վերջին մի 10 տարում մեկ թե երկու կով է եղել»,- հավելեց ՊՆ պաշտոնյան։ Հիշեցնենք, որ 2015 թ. հունվարին Տավուշի մարզի հայ-ադրբեջանական պետական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ էին իրականացրել։ Թեև հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը ժամանակին հայտնաբերվել և չեզոքացվել էր, սակայն փոխհրաձգության ընթացքում զոհվել էր նաև տարածքում գտնվող հովիվ Սերյոժա Սարգսյանը (ծնված 1935 թ.)»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ» Հերթական դեմարշը հոգևոր դասի դեմ․ «Հրապարակ» Ի՞նչ է կատարվում ինստիտուտում․ անձնակազմը հեռանում է․ «Հրապարակ» Ես այսուհետ ևս կաջակցեմ հայերին արդարության համար պայքարում. ամերիկացի սենատոր Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանության՝ պատմական ճշմարտությունը․ Հունաստանի ՊՆ նախարար Վատիկանի գաղտնի արխիվից Մայր աթոռը լույս է ընծայել «Հայոց ցեղասպանություն» աշխատությունը Մակրոնը ԱՄՆ-ին անվանել է ոչ այնքան հուսալի դաշնակից Լիբանանի նախագահը հայտարարել է, որ ագրեսիան դադարեցնելու համար է բանակցություններ սկսել Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, և ոչ երբեք հայ ժողովրդի․ Սաղաթելյան Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ․ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ և թոռնիկի հետ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am