Քոչարյանի իշխանական «ֆանատները»

Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի համար թիվ մեկ ահուսարսափը եղել եւ մնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Չնայած իմքայլականները պատեհ-անպատեհ հայտարարում են, թե ժողովուրդը չի մոռացել այդ ժամանակները եւ Քոչարյանին վաղուց արդեն ուղարկել է պատմության գիրկը ու բացառվում է նրա՝ իշխանության վերադաձը, սակայն իշխանականների պահվածքից ակնհայտ է դառնում, որ միակ ուժը, միակ գործիչը, որից իրենք վտանգ են սպասում, Ռոբերտ Քոչարյանն է, մարդ, ով հատկապես վերջին ամիսներին հանրության անհավանական թվացող շրջանակների համար է ֆավորիտ դարձել:

Քոչարյանից սպասվող վախի արդյունքում է, որ թեման իմքայլակաների համար ոջիլի հայտնի պատմությունն է դարձել, ինչից խոսում են, ինչ հարց քննարկում են, վերջում դա բերում, հանգեցնում են Քոչարյանի թեմային: Պատահական չէ, որ Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն էլ դարձավ Քոչարյանին նվիրված ցերեկույթ եւ նրա դեմ խոսեցին անվանական, թե անուղղակի, այլաբանորեն, թե ուղիղ խոսքով, ԱԺ ամբիոնից, թե միջանցքներում:

Բնականաբար երկրորդ նախագահի գծով թիվ մեկ մասնագետի անառարկելի դիրքերում նրա ազգանվանակիցն է՝ Անդրանիկ Քոչարյանը, ում բարեւելիս ի պատասխան լսում ես Քոչարյանի մասին զառանցանքներ: Ամենաթարմը երեկվանն է, երբ նա խոսում է Քոչարյանի մերժված լինելու մասին«Քոչարյանը մերժված եղել է միշտ: Մերժված եղել է իր կառավարման տարիներին, մերժված է և այսօր, երբ փորձում է իր մեղքը իր վրայից գցել իր կառավարման ժամանակ ուժային մահացած պատասխանտուների վրա»: Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ չի կարող իր կողմից սպանված կենդանիներին համախմբել: Չի բացառվում, որ Անդրանիկ Քոչարյանը երկրորդ նախագահին խառնել է իր շեֆի հետ, ով պատերազմի թերացումները փորձում է բարդել բանակի վրա, բայց այս մարդուն ինչ որ բան հասկացնելը վաղուց անհույս է, նա ստանում է ամենակեղտոտ պատվերները եւ ամենաեռանդունն է դրանք կատարում:
Քաղպայմանագրի երբեմնի խոսնակ, գործընկերներին ուսապարկի հետ համեմատած, այսօր արդեն պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ կարծում էր իրեն հրամցված տեքստը. «Ժամանակին աֆրիկյան ծագող որսորդական աստղ, «պրիվետ» բառի համատարած համահայաստանյան տաբուի հեղինակ հանդիսացած նախկին նախագահի, որի վերջին հարցազրույցը ռուսական առաջին ալիքին կարծես գրված, մշակված, վերամշակված լիներ ադրբեջանական առաջատար լոբբիստների կողմից, այդ նախագահի ադեպտները Սյունիքում որոշել էին շեֆին նախընտրական անակնկալ մատուցել՝ վերջինիս սիրած ատրիբուտներով՝ լկտիությամբ, հայհոյանքներով: Ադեպտները սրանով փորձում էին կոտրել ոչ թե վարչապետին, ՔՊ-ին, այլ առաջին հերթին սյունեցուն»:Փաշինյանի այս ուսապարկը թերեւս կարծում է, որ թույլատրելի է, անգամ խրախուսելի հինգ հազարից ավելի երիտասարդների որսով զբաղվել, նրանց մաղել պատերազմի ընթացում, միայն նրա համար, որ իրեն չասեն դավաճան, իսկ կենդանիների որսով զբաղվելը մահացու մեղք է:

Ալեքսանյանը կարեւորը վերջում հոխորտաց, թե սյունեցին հունիսի 20-ի ընտրություններին <<ցանկապատված սավաննաների առյուծների ու բիզոնների ահուսարսափին իր տեղական ադեպտների հետ ջախջախելու է իր քվեով»: Համաձայնեք, որ այսպիսի հայտարարություն կարող է անել աշխարհից կտրված մեկը, կամ այն ուժի ներկայացուցիչը, որը նախապես ծրագրել է, թե ինչ է նկարելու ընտրություններին: Նախկինների, բայցեւ հասկանալիորեն նախեւառաջ Քոչարյանի դեմ արշավի շարունակության դրոշակը իշխանությունից վերցրեց նաեւ Փաշինյանի գրպանի ընդդիմությունը՝ Լուսավորը: Սյուիքից ընտրված Սրբուհի Գրիգորյանը զրմանք հայտնեց
«Ինչու ենք ազգովի դարձել սյունիքագետ: Սյունիքը»: Պատգամավորն ասաց՝ Սյունիքը պետք է լինի ոչ թե մեր պառակտող աշխարհամասը, այլ միավորող, սակայն նրա ելույթը ինքնին պառակտիչ էր: Ընդիմադիր պատգամավորն ասաց նախ
«Ալիևյան նկրտումների ֆոնին որոշ ուժեր շարունակում են հայրենասիրական լոզունգներով պրկված պահել մեր քաղաքացիների նյարդերը, կեղծ լուրեր տարածել Սյունիքի մասին՝ փորձելով ահաբեկիչ նոտաներ ուղղել Սյունիք>>, ապա խորհուրդ տվեց՝.<<Ձեր էժան ինքնահաստատումներով հեռու մնացեք Սյունիքից: Մենք հիմա պետք է Արցախը Հայաստանին միավորելու քայլերով զբաղված լինենք, մինչդեռ Սյունիքը տարանջատելու փորձեր են արվում:
Եթե ձեր հաշվարկներն այն են, որ մարդիկ կորցրել են իրենց հիշողությունը, գուցե այդտեղ էլ սխալվում եք: Տարիներ շարունակ նաև Սյունիքում իշխանական բոլոր լծակներով մարդկանց ստիպել են անել այն, ինչ ուզել են՝ մարզպետարանից մինչև ՏԻՄ: Ինձ էլ են աշխատանքից ազատել միայն նրա համար, որ հանդգնել էի դեմ կանգնել պարտադրանքին ու չընտրել ԱԺ-ի՝ իրենց ասած պատգամավորի թեկնածուին:
Մենք լավ հիշողություն ունենք ու պետք է տեր կանգնենք ազատությանը, արժանապատվությանը ու մեր երկրին»,- նշեց պատգամավորը՝ չթաքցնելով, որ անձնական վրեժխնդրություն ունի նախկինների նկատմամբ, ոչինչ, որ երկիրն ու պետությունը կործանվում են:

Անի Սահակյան

դիտվել է 2228 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am