Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները շատանում են
«Փաստ» օրաթերթը գրում է. Իշխանական վերնախավում քննարկվում է Գագիկ Հարությունյանի հեռանալուց հետո ՍԴ նոր նախագահի նշանակման հարցը: Ինչպես հայտնի է, Գ. Հարությունյանը կպաշտոնավարի մինչև 2018–ի մարտ ամիսը: «Փաստի» տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները երեքն են՝ Վարդան Պողոսյանը, Հրայր Թովմասյանը, Գևորգ Կոստանյանը: Մեր տվյալներով` Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանը առանձնապես ոգևորված չեն այս պաշտոնում իրենց անունները հիշատակելուց: Շարունակությունը` թերթի այսօրվա համարում
