Պարծենում է թիկնապահ բարեկամով
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նորանշանակ պետ Աննա Ստեփանյանը ,ըստ մեր տեղեկությունների առանձնակի պարծանքով է ներկայանալիս շեշտում, որ ինքը Սերժ Սարգսյանի թիկնազորի անդամներից մեկի` Գրիգոր Հայրապետովի եղբոր կինն է: Հիշեցնենք, որ նա այդ պաշտոնում նշանակվել է վերջերս։ Աննա Ստեփանյանը Երևանի ավագանու մայիսի 14-ին կայացած ընտրությունների ժամանակ դիտորդություն է արել ընտրատեղամասերից մեկում։ «Ազատություն» ռադիոկայանի այդ օրվա տեսանյութում նշվում է, որ նա որպես դիտորդ ընտրատեղամասերից մեկում է գտնվել կեղծ վկայականով: Տիկինը ներկայացել է «Կրթություն և մշակույթ» կազմակերպության անունից: Նա, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում որպես դիտորդ գրանցված չի եղել: Մինչև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնում նշանակվելը Աննա Ստեփանյանը Սիամանթոյի անվան համար 162 դպրոցի տնօրենն էր: Իշխան Զաքարյանի կնոջ՝ Գայանե Սողոմոնյանի ազատվելուց հետո նա տեղափոխվեց քաղաքապետարան։
