Քոչարյանն նախկին նախարարությունները կվերականգնի և ոչ միայն

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ, խոսելով իր՝ մեծ քաղաքականություն վերադառնալու պատճառների մասին հարցին, հայտարարել է, որ իրեն վերադարձրել են մեծ քաղաքականություն ներկա իշխանությունները։

«Հիմա ինչո՞ւ եմ հետ գալիս, ինձ հետ բերեցին: Եթե երկրի վիճակը լավ լիներ, իսկ մասնավոր ընկերությունում աշխատանքն այնքան հետաքրքիր էր, երբեք մտքովս էլ չէր անցնի վերադառնալ: Բայց անտարբեր մնալ այս վիճակում, ասել՝ դե լավ, մեկն այս հարցը կլուծի: Ես չեմ տեսնում, որ կլուծի: Երևի կան մարդիկ, որոնք էլի համարում են, որ ի վիճակի են լուծել: Ուզում եմ հավատալ, որ ճիշտ են մտածում, բայց իմ տպավորությամբ այս վիճակի համար ես ամենահարմար, կենսագրություն, փորձ ու գիտելիք ունեցող մարդկանցից եմ,- ասել է նա և ավելացրել․- ունեմ հաջողված փորձ պատերազմի և անվտանգության համակարգեր ձևավորելու, ունեմ պետական կառավարման ոլորտում ևս հաջողված փորձ։ Փորձ եմ ձեռք բերել նաև մասնավոր ընկերությունում»:

Խոսելով կառավարման համակարգի այժմյան մոդելի մասին՝ էքսնախագահն ասել է, որ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունների լուծարումն ուղղակի անհասկանալի և անընդունելի են։ <<Պետությունը չի կարող չունենալ գյուղատնտեսության նախարարություն այն դեպքում, երբ բնակչության 25- 30 տոկոսն աշխատում է հենց գյուղատնտեսության ոլորտում։Մեր նման երկրում կրճատել այդ նախարարությունը՝ անունը դնելով օպտիմալացում, ուղղակի զավեշտ է։ Մեծ հարված է հասցված գյուղատնտտեսությանը, և այդ նախարարությունը առաջին հերթին պետք է վերականգնվի, որովհետև այսօր այդ ոլորտի քաղաքականություն մշակող մարմին ըստ էության չկա, և սա նորմալ չէ>>,- ասել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ անհասկանալի է նաև, թե ինչպես կարող էր մշակույթի նախարարությունը կրճատել կամ միացնել մեկ այլ նախարարության։ <<Մտավորականությունը ահազանգում և խոսում էր այդ մասին, բայց լսող չկար։ Այս իշխանությունը զարմանալի հատկություն ունի՝ չլսել մասնագետներին։ Ոնց որ մասնագետն իրենց թշնամին լինի։ Ես չգիտեմ՝ դա ինչից է գալիս․ միգուցե կոմպլեքսներից, որ իրենք ոչ մի բանի մասնագետ չեն։ Սա մի բարդույթ է, որն ուղղակի ավերեց բոլոր ոլորտները։ Սրանք ընդունակ չեն լսել մասնագետին, և արդյունքն այն է, ինչ մենք ունենք>>,- նկատել է Քոչարյանը։

Նա նաև ասել է, որ ինքն ունի կոնկրետ ծրագիր և հստակ գիտակցում է, թե ինչ քայլեր են պետք անել։ Ըստ Քոչարյանի՝ կան բոլոր նախադրյալները՝ Հայաստանը վերածելու մի մեծ շինարարական հրապարակի։ Բիզնես միջավայրի բարելավման բանաձևն այն է, որ պետք է պարզապես չխոչընդոտել գործարարներին։ Եվ հակառակը՝ կարելի է ընդամենը մեկ նախադասությամբ փոշիացնել բիզնես միջավայր ասվածը, օրինակ՝ երբ վարչապետը հայտարարում է, թե ամեն ներդրողի ԱԱԾ մեկ աշխատող է կցվելու։ <<Ավելի մեծ հիմարություն հնարավոր չէ անգամ հորինել>>,- հայտարարել է Քոչարյանը՝ ըստ էության ակնարկելով գործող վարչապետին։

Խոսելով Թուրքիայի հետ սահմանի բացման մասին՝ նա ասել է, որ փակ սահմանները, անշուշտ, լավ բան չեն, սակայն եթե այս պահին նման բան արվի, մեր երկրի գյուղատնտեսությունն ուղղակի կկործանվի, և Արարատյան դաշտավայրի գյուղացիների վիճակը կտրուկ կվատանա, քանի որ իրենց արտադրանքը գնային առումով մրցունակ չի լինի, ի համեմատ թուրքականի։ Իսկ Թուրքիան, ի տարբերություն Հայաստանի, սուբսիդիա է տրամադրում գյուղատնտեսությանը։ Քոչարյանն, ըստ էության, կայուն տնտեսական և կառավարման համակարգի կողմնակից է։ Այդ պատճառով էլ ստեղծված քաոսային վիճակը նա առաջարկում է փոխարինել կուռ համակարգով։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 4524 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am