Նոր մանրամասներ. հայտնի է ՌԴ դեսպանի սպանության պատվիրատուն
Անկարայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ անցյալ տարի Թուրքիայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության պատվիրատուն Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչը Ֆեթուլլահ Գյուլենն է: Այս մասին գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը։ Ինչպես նշվում է՝ Կառլովին սպանող Ալթընթաշը պարբերաբար կապի մեջ է գտնվել գյուլենականների հետ: Թուրքիայում ՌԴ դեսպանի դեմ հարձակումն իրականացվել է 2016թ.-ի դեկտեմբերի 19-ին Անկարայում տեղի ունեցած լուսանկարչական ցուցահանդեսի ժամանակ:
