Աղմկոտ ձերբակալությունն ու ոստիկանության շոուն/տեսանյութ/
Հունիսի 8-ի երեկոյան Երևանում ոստիկանության հատուկջոկատայինների կողմից կանխվել է համակեցության կանոնների խախտման դրսևորումը: Այդ մասին ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է հրապարակված տեսանյութի միջոցով: Վնասազերծվել են ավտոշարասյունով շրջող մեքենաներում գտնվողները: Մեքենաների սրահներում հայտնաբերվել են զենքեր, որոնց օրինականությունն այժմ ստուգվում է: Մամուլը պաշտոնական այս տեղեկատվությանը հավելում է, որ Կիևյան փողոցում «պառկեցվել» է քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի թիկնազորը: Հայտարարությունից անմիջապես լուրեր տարածվեցին,որ այս ձերբակալությունը կապված է Դոն Պիպոյի դեմ ծրագրված մահափորձի հետ,իսկ ձերբակալվածները ՝Արտյոմ Կանևսկոյի թիկնազորի անդամները կապ ունեն դրա հետ: Սակայն մեր ունեցած տեղեկություններով հենց հաջորդ օրը ձերբակալվածներն ազատ են արձակվել,ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում են միայն վերջիններիս ավտոմեքենաները:
