ԱՄՆ-ի նոր պլանը. Հայաստանն ու Արցախը՝ թուրք-ադրբեջանական «երախում»

Հայաստանի ՀԱՊԿ-ի անդամակցությունը շատ սահմանափակումներ է դնում ամերիկյան ռազմական օգնության վրա, «Ազատությանը» տված հարցազրույցում նախօրեին ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

«ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող օգնությանը, ռազմական օգնությանը, ապա ես պարզապես պետք է հիշեցնեմ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ դա այն կազմակերպությունը չէ, որի անդամ է ԱՄՆ-ն, և Հայաստանի ՀԱՊԿ-ի անդամակցությունը շատ էական սահմանափակումներ է դնում ռազմական օգնության վրա, որը մենք կարող ենք տրամադրել», - ասել է նա: Նրա խոսքով, ռազմական վաճառքի և օգնության առումով կան որոշ սահմանափակումներ՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության պատճառով:
Ինչ է սա, եթե ոչ Հայաստանին ուղղված հստակ ուղերձ այս մտքով՝ եթե ուզում եք ԱՄՆ-ն ձեզ զենք վաճառի, ուրեմն դուրս եկեք ՀԱՊԿ-ից և մենք կապահովենք ձեր անվտանգությունը:

Իսկ Վրաստանին ԱՄՆ-ն նման երաշխիք տվե՞լ էր, որ 2008 թվականին Ռուսաստանի հետ սանձազերծված պատերազմի արդյունքում Վրաստանը տարածքներ կորցրեց:

ԱՄՆ դեսպանի միանշանակ ուղերձը հետպատերազմյան շրջանում մեր տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության արդեն բացահայտ դրսևորում է, որի նպատակը Ռուսաստանի մեր տարածաշրջանից դուրս բերելն է:

Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ էր, դրա համա՞ր էր արևմուտքը լռում 44 օր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի մասնակցությամբ Արցախի հայերի դեմ արգելված զենքերի կիրառման համար: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ էր՝ դրա համա՞ր ընդդեմ Ադրբեջանի պատժամիջոցներ չեն կիրառվում, որ մեր տարածաշրջան սիրիացի վարձկան ահաբեկիչներ էին լցրել՝ հայերի դեմ կռվելու համար: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ էր, դրա համա՞ր է հիմա արևմտյան պետությունները լռում, երբ Ալիևը ընդդեմ Հայաստանի տարածքի հավակնություններով է հանդես գալիս՝ Սյունիքից, Սևանից մինչև Երևան...
Ո՞ւմ են հիմարի տեղ դնում: Ռուսաստանի միջոցով խաղաղություն հաստատելուց հետո ամերիկյան կողմը չի հանդարտվում, որ Մոսկվան կանխեց թուրքական ուղիղ ներխուժումը Հայաստան, ու հիմա Ռուսաստանին տարածաշրջանից հանելու ու Հայաստանն ու Արցախը թուրք-ադրբեջանական «երա՞խն» են ուզում գցում:
Պատահական չէ, որ նախօրեին ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը լրագրողներին ներկայացրեց Դուշանբեում կայացած հավաքում ՌԴ պաշտպանության նախարարի ելույթը:

Արևմուտքն ակտիվորեն դեմ է դուրս գալիս հետխորհրդային տարածքում ինտեգրման գործընթացներին, հակամարտության ներուժ է կուտակվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) օրինակով: «Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ելույթ ունենալով ապրիլի 27-ին ՀԱՊԿ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը», ասաց ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:
Նրա խոսքով, Շոյգուն Դուշանբեում կայացած հանդիպմանը նշել է, որ «մեր պետություններին սպառնացող մարտահրավերների շրջանակը զգալիորեն ընդլայնվել է ՀԱՊԿ տարածքում»: «Ավելին, դա տեղի է ունենում հետխորհրդային տարածքում ինտեգրման գործընթացներին Արևմուտքի ակտիվ հակադրության և նրանց շահերի ոլորտում տարածաշրջանի երկրների ներգրավման ֆոնին»,- մեջբերում է Ֆոմինը Ռուսաստանի պաշտպանության նախարարին:

Նրա խոսքով, Շոյգուն հանդիպմանը նշել է, որ անընդհատ փորձեր են արվում սեպ խրել մեր պետությունների միջև, միջամտել ներքին գործերին և հրահրել «գունավոր» հեղափոխություններ: Միևնույն ժամանակ ՀԱՊԿ անդամներին ցանկացած պատրվակով համառորեն պարտադրվում են տարբեր ծրագրեր և համաձայնագրեր: «Պաշտպանության նախարարի խոսքով, նման նախագծերը դժվար թե էական ազդեցություն ունենան տարածաշրջանային անվտանգության ամրապնդման վրա: Դրանք, որպես կանոն, թաքնված նպատակներ ունեն»,- շեշտեց Ֆոմինը:

Ըստ էության, Շոյգուն փաստել է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողությունները Եվրոպական տարածաշրջանում նպաստում են ռազմական վտանգի աճին, Ուկրաինայում ազգայնական տրամադրությունները զինված բախում են հրահրում Դոնբասում:
Ու հիմա, այս ֆոնին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանը Հայաստանի իշխանություններին ասում է՝ եթե ուզում եք՝ զինենք Հայաստանը, դուրս եկել ՀԱՊԿ-ից: Ու սա այն դեպքում, երբ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են սպառնալ Հայաստանին ու Արցախին, իսկ նույն ԱՄՆ-ը չի սաստում Էրդողանին ու Ալիևին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6337 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am