Ալիևը նոր պատերազմի հիմք է գցում. «Թավիշն» ու ռազմավարական դաշնակիցը լուռ են

Ալիևը երեկ «վերջին նախազգուշացումն» է արել Հայաստանին... Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է, որ «ռազմական սադրանքը, որը վերջերս իրականացվել է Հայաստանի կողմից Զանգելանի ուղղությամբ, պետք է վերջինը լինի»:

«Մենք ցուցաբերել էինք զսպվածություն և չէինք արձագանքել այդ սադրանքին: Եթե լինի մեկ այլ նման փորձ, ապա հակառակորդը տեղում կոչնչացվի», - ասել է Ալիևը սահմանապահների հետ հանդիպմանը:

Ապա Ալիևը հավելել է, թե «Հայաստանում ռևանշիստական ուժերը կրկին մեղադրանքներ են հնչեցնում Ադրբեջանի դեմ ու տարածքային պահանջներ ներկայացնում»: «Ուզում եմ ասել, որ նրանք հրաժարվեն իրենց կեղտոտ մտադրություններից, թե չէ վերջը շատ վատ կլինի: Հայրենական պատերազմի ընթացքում մենք ցույց տվեցինք, թե ով՝ ով է: Երկաթե բռունցքը ջախջախեց թշնամու գլուխը», սպառնացել է Ադրբեջանի նախագահը:

Այսպես, նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարությունից վեց ամիս անց արդեն Ալիևը սպառնում է նոր հարձակմամբ: Իսկ եթե Ալիևը նախօրոք «զգուշացումներ» ու «սպառնալիքի» տարափ է անում, ուրեմն, արդեն թուրք-ադրբեջանական դաշինքը նոր պլաններ ունի՝ ընդդեմ Հայաստանի արդեն: Արցախի հարցը համարեցին՝ «լուծված», հիմա հերթը Հայաստանինն է, այսինքն՝ իրենք իրենց ունեցած պլանով առաջ են շարժվում:

Իսկ ի՞նչով հակադարձում Հայաստանի «թավշյա» իշխանությունները ալիևի մշտական դարձած հոխորտանքներին ու արդեն կոնկրետ սպառնալիքին... «Հարևանություն անելու» անշրջելիության պատրաստակամությա՞մբ...

Ինչո՞ւ աշխատանք չի տարվում Հայաստանի գործընկեր պետությունների հետ, որպեսի արագ արձագանքեն ինքնիշխան Հայաստանի նկատմամբ Ալիևի հիստերիկ ջղաձգումներին, շարունակական սպառնալիքներին:

Ինչո՞ւ է լռում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, որը Արևմուտքին մեղադրում է հետխորհրդային տարածքում ընդլայնվելու մեջ, բայց շարունակում է լռել իր ռազմավարական դաշնակցի դեմ սանձարձակ սպառնալիքների դեպքում:

Ալիևը պատահական չի օգտագործում նման ձևակերպումներ՝ «վերջին նախազգուշացում Հայաստանի», «ռազմական սադրանք» Հայաստանի կողմից, կամ՝ «Հայաստանում ռևանշիստական ուժերը կրկին մեղադրանքներ են հնչեցնում Ադրբեջանի դեմ ու տարածքային պահանջներ ներկայացնում»...

Սրանք ձևակերպումներ են, որոնք, այսպես ասած, հող են նախապատրաստում Բաքվից նոր հարձակման համար, ու սա չհասկանալ, ու սրա վրա աչք փակել՝ նշանակում է կամ համոզվածություն ունենալ, որ սրանք ընդամենը խոսքեր են՝ ադրբեջանական ներքին լսարանի համար, կամ էլ գիտակցված, պայմանավորվածության արդյունքում թույլ տալ, որ թուրք-ադրբեջանական դաշինքը նոր հարձակման դիմի՝ արդեն ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2651 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am