Շուռնուխցին ամեն առավոտ տեսնում է թուրքի դեմքն ու ոնց ա թուրքը մտնում իր նախկին տունն ու դուրս գալիս․ Շուռնուխի գյուղապետ

Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի հետ զրուցել ենք Սյունիքում առկա վիճակի, շուռնուխցիների խնդիրների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցի ու ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի մասին․ 

«Դուք տեսաք՝ Փաշինյանը Սյունիք եկավ, բայց իրեն Շուռնուխում դիմավորեցի՞ն։ Փաշինյանը Շուռնուխ մտել ա գիշերով, մի երկու տուն մտել ու գնացել։ Ես, որպես գյուղապետ, չգիտեի, որ նա գալու է Սյունիք։ Շատ հարցեր ունեինք նրան, անսպառ հարցեր,  բայց երևի էդ հարցերի պատասխանները չունի։ Այսօր շուռնուխցին ուզում է, որ  անվտանգության գոտի ստեղծվի, գոնե երկու-երեք կիլոմետր թուրքին գյուղից հանենք, որ գյուղացին, գյուղացու երեխան չտեսնի էդ թուրքի դեմքը, որ ամեն Աստծո առավոտ չտեսնի, ոնց ա թուրքը իրա նախկին տան բակում, կամ տնից դուրս գալիս, կամ տուն մտնում»։

Հարցին՝՝ ինչպե՞ս կբնորոշեք իրավապահ մարմինների վերջին գործողությունները սյունեցիների, համայնքապետերի, գյուղապետերի նկատմամբ, Հակոբ Արշակյանը պատասխանել է․ «Ես ասելու բան չունեմ, Դուք տեսաք «խելացի» մարդիկ ասում էին՝ լավ են անում, որ սյունեցիներին ճնշում են, ազատամարտիկին բարոյապես ու ֆիզիկապես ոչնչացնել։ Սյունիքից ընտրված պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ ասում էր՝ Սյունիքի համայնքապետերը էս պատերազմին չեն մասնակցել, բայց ուզում եմ ասել՝ նա ինձ գիտի, ես նրան ու ինքը իրեն սխալ արտահայտություններ է թույլ տալիս։ Չգիտես ինչու՝ ատամներով պահում է իր խմբակցությանը։ Ասու՞մ են՝ Սյունիքում մեծաթիվ ձայներ են հավաքելու, ընտրությունները կլինեն, կտեսնենք»։

Դիտարկմանը՝ Ալիևների ընտանիքը լուսանկար էր հրապարակել  «Սոսիների պուրակից»՝ ըստ էության՝ Սյունիքից, Արշակյանը նշեց․  «Դե Ալիևն ասում է՝ Զանգեզուրը չտվեցիք խաղաղ, մենք պատերազմով վերցնելու ենք։ Իսկ, երբ մի գյուղացի Հակոբ, ասում է՝ իմ տունը վերցրել են, ասում են՝ օկուպանտ է»։ 

 Հակոբ Արշակյանի խոսքով՝ սյունեցու անվտանգությունն ապահովում է ԱԱԾ-ի սահմանապահ զորքն ու հինգ-վեց ռուս խաղաղապահ․ «Պետք է նախկին սահմանագիծը վերականգնվի, սահմանը ձորկով անցնի, որ գյուղը մնա մեզ։ Մենք միայն դա ենք ուզում՝ թուրքերին էլ պիտի գյուղից հեռվացնենք»։

դիտվել է 539 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am