«Երկիր Ծիրանի»-ի անդամներին չեն թողել մտնել քաղաքապետարան
Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հետաձգել է այսօրվա իր նիստը: «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հրաժարվել է մասնակցել նոր քաղաքապետի երդմնակալությանը: «Այդ գռեհիկ միջոցառումը վերաբերում էր նրան, որ Տարոն Մարգարյանը երդվում էր ավելի լավ կողոպտել մեր հանրային գումարները»,- հավելում է Զարուհի Փոստանջյանը: «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները չեն կարողացել հասնել իրենց աշխատասենյակ: Մարինա Խաչատրյանն էլ քաղաքապետարան էր հասել ժամը 11:00-ից մի փոքր ուշ՝ խցանումների պատճառով:Ավագանու անդամին ներս չէին թողել՝ ոչինչ չբացատրելով:
