44-օրյա պատերազմում գլխավոր թուրք հրամանատարի գաղտնազերծումը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը 13 կետով անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը, որով Սպիտակ տան ղեկավարը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ըստ Ermenihaber-ի Աքարը, կրկնելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության մասին առաջ քաշվող թեզերը և նույնաբովանդակ հայտարարությունները, նորից հնչեցրել է ժխտողական թեզեր պարունակող անհիմն պնդումներ։

Նա ԱՄՆ նախագահին մեղադրում է 1915-ի դեպքերի վերաբերյալ ցեղասպանություն բառի կիրառմամբ պատմական իրողությունները հերքելու և նենգափոխելու մեջ, ապա խորհուրդ տալիս, որպեսզի այդ տերմինը կիրառողները աշխարհի և իրենց պատմությանը նայեն:

«Ի՞նչ է փոխվել 2020թ.հետո, որից առաջ այս արտահայտությունը չէր կիրառվում: Ամերիկայի ողջամիտ ժողովուրդն այս հարցում ի՞նչ է մտածում», հարցնում է Թուրքիայի ՊՆախարարը, ու հավելում, որ անընդունելի և անօգուտ է պատմությունից թշնամանք քաղել և նոր հակադրություններ ստեղծելը. «Պատմական իրադարձությունները չպետք է օգտագործվեն որպես հաշվեհարդարի և բախման գործիք, չպետք է քաղաքականացվեն: Նման մթնոլորտի ստեղծումը բացասաբար կազդի տարածաշրջանի խաղաղության, մասնավորապես Թուրքիա-Հայաստան և թուրք-հայկական հարաբերությունների վրա: Մեր տարածաշրջանի խաղաղությունը և անդորրը ոչ թե Հայկական սփյուռքի և նրան սեփական շահերի համար օգտագործող երկրների, այլ մեր՝ տարածաշրջանի երկրների, Թուրքիայի և Հայաստանի համատեղ/ընդհանուր խնդիրն է»:

Թուրքիան արդեն քիչ է մնում բացեիբաց հայտարարի՝ «թողե՛ք Փաշինյանի հետ բարեկամություն անենք, ի՞նչ եք խանգարում... Չե՞ք տեսնում՝ ուզում ենք բարիշել...»:
Ինչպես միշտ պաշտոնական Անկարան կրկնում է իր տեսակետը, թե՝ «1915-ի դեպքերի վերաբերյալ քննարկումները ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները պիտի անեն ու Թուրքիան ակնկալում է երրորդ երկրներից, այդ թվում ԱՄՆ-ի պես դաշնակից պետությունից:

Բանը հասավ նրան, որ Թուրքիայի Պաշտպանության նախարարն արդեն ԱՄՆ-ին մեղադրում է անհեթեթ, տգետ և ապագան ոչնչացնող քայլ իրականացնելու մեջ՝ որով Վաշինգտոնը տեղի ունեցածը ցեղասպանությունը որակեց։

Վերջում էլ թուրք պաշտպանության նախարարը արձանագրում է՝ «Այս սխալը պետք է ուղղել»:

ԱՄՆ-ի ուղղությամբ Անկարայից, վստահաբար կլինեն ճնշումներ, որպեսզի Բայդենը այսպես ասած՝ հետ կանգնի իր դիրքորոշումից:

Այդ ուղերձով չի լուծվել իրավական հետևանքների հարց՝ Թուրքիայից ԱՄՆ-ն ի՞նչ է ակնկալում, բացի այն, որ հայերի ու թուրքերի միջև տեղի ունեցածը որակում է Ցեղասպանություն: Իսկ Թուրքիայից պահանջելո՞ւ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և եթե Անկարան շարունակում է հերքել, ապա դա ինչ վիճակ է ստեղծում:

Վաշինգտոնի դիրքորոշման առումով երեկ որոշակի հստակություն է մտցրել ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ «Ազատությանը» տված հարցազրույցում: «Ինչ վերաբերում է իրավական հետևանքներին, Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել է ունեցել 1915 թվականին։ Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան ընդունվեց 1951 թվականին, և մեր ընկալումն այն է, որ իրավական տեսանկյունից կոնվենցիան հետադարձ ուժով չի կիրառվում։ Դա իրավական հետևանքների առումով», - ասել է դեսպանը:

Իսկ Ինչ վերաբերում է ԱՄՆ հարաբերություններին Թուրքիայի հետ, Թրեյսին նշել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն է ՆԱՏՕ-ի շրջանակներում։ «Այնուհանդերձ, Բայդենի վարչակազմը շատ հստակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև եղած տարաձայնությունները պետք է արդյունավետ կերպով կարգավորվեն», - ասել է դեսպանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7600 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am