Միշտ իմ ունեցվածքի հարցը քննարկվել է. Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկնաբանել է օտարերկրյա պատվիրակությունների ընդունելության համար քաղաքապետարանի բյուջեից հատկացվող հյուրընկալության ծախսերի մասին խոսակցությունները: «Երևանը մեծ տուն է, և միջոցներն ուղղվել են այդ մեծ տան բյուջեից: Ես երևանցիների կողմից ընտրվել եմ այս մեծ տան ղեկավար և փորձում եմ պատվով պահել բոլորիս պարզ ճակատն արտասահմանից ժամանած հյուրերի մոտ... Վերջին 12 տարիների ընթացքում ես պաշտոնները զբաղեցրել եմ ընտրությունների արդյունքում հաղթելով: Դրանց ընթացքում միշտ իմ ունեցվածքի հարցը քննարկվել է: Իմ հայտարարագրերը քննարկման առարկա են դարձել, ուսումնասիրության առարկա՝ նաև իրավապահ մարմինների կողմից»,- ասաց նա:
