Սերժ Սարգսյանը կորոշի. ՀՀԿ -ում խմորումներ են

Մի քանի շաբաթ է Հանրապետական կուսակցությունում թեժ քննարկումներ են հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելու հարցի շուրջ: Սերժ Սարգսյանը կարծում է, որ ճիշտը չմասնակցությունն է: Սերժ Սարգսյանը հարցում է պատվիրել, որոնց արդյունքները մխիթարիչ չեն, նա իր կուսակիցներին ներկայացրել է հարցումների արդյունքները եւ ասել, որ հատկապես միայնակ մասնակցությունն անցանկալի է, պետք է բանակցել եւ այլ ուժի հետ գնալ ընտրության: Մասնավորապես, բանակցություններ կան ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: Վերջին ամիսներին Սերժ Սարգսյանն ու Վանեցյանը հաճախակի հանդիպումներ են ունենում, քաղաքական կոnսուլտացիաներ իրականացնում:

Մեզ հայտնի է դարձել, որ նախօրեին Սերժ Սարգսյանն այցելել է Վանեցյանի տուն, սակայն դեռեւս համաձայնության չեն եկել: Արթուր Վանեցյանը իր շրջապատում դժգոհել է, որ այդպես էլ չի հասկանում՝ ինչ է ուզում Սերժ Սարգսյանը: Ինքն անձամբ դեմ է, որ ՀՀԿ-ի վարկաբեկված գործիչները՝ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը եւ այլք, հայտնվեն իր զուցակում, նա պատկերացնում է հնարավորինս անհայտ անուններ, բայց մեծ աջակցություն ՀՀԿ-ից, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել մյուս կողմում: Սերժ Սարգսյանը հասկանում է, որ նման համաձայնությունը կկազմաքանդի կուսակցությունը եւ շատերը կմիանան Ռոբերտ Քոչարյանին:

ՀՀԿ-ում կարծում են, որ եթե պետք է դաշինքով մասնակցեն, ապա որեւէ կողմ չպետք է նախապայման դնի եւ ցուցակն էլ պետք է գլխավորի ՀՀԿ-ական, քանի որ փորձառությամբ ՀՀԿ-ն որեւէ կուսակցության չի զիջում: Սերժ Սարգսյանին ասել են, որ ամոթալի է, որ իրենք օգտվեն ինչ-որ ուժի կռճոններից,ու դաշինքի դեպքում վատագույն սցենարով պետք է ցուցակը կազմվի 50/50 սկզբունքով: Հակառակ դեպքում ՀՀԿ-ն կպառակտվի եւ զգալի թվով ՀՀԿ-ականներ այլ ապաստան կգտնեն, իսկ շատերը կողմ են Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությանը, որովհետեւ վստահ են, որ Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր այլընտրանքը Քոչարյանն է լինելու: Հատկապես գործարարների մեծ մասը արդեն բանակցում է Քոչարյանի հետ: Կա մի խումբ ի դեմս Տարոն Մարգարյանի, որ կարծում են ՀՀԿ-ն եւ մարդկային եւ ֆինանսական ռեսուրս ունի իրեն թույլ տալու միայնակ մասնակցել:
Քննարկվել է նաեւ Միքայել Մինասյանի ստեղծած ուժին աջակցելու հարցը, բայց այն էլ կարծես չի ընդունվել: Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներն ասել է, որ առաջիկա օրերին ինքը կորոշի ինչպես են անում եւ կտեղեկացնի:

Անի Սահակյան

դիտվել է 6045 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am