Ապրիլի 13-ին թեեւ Սահմանադրական դատարանը որոշել էր, որ Նաիրա Զոհրաբյանի՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը, սակայն ՍԴ անդամ Երվանդ Խունդկարյանը հատուկ կարծիք է գրել եւ ուղարկել է ԱԺ, որտեղ իր անհամաձայնությունն է հայտնել՝ նշելով, որ հարցը գտնվում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի տիրույթում, որը պիտի որոշեր՝ պատգամավորը թո՞ւյլ է տվել էթիկայի խախտում, թե՞ ոչ։ Միայն դրանից հետո կարելի էր զրկել նրան հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Խունդկարյանը գտել է, որ Զոհրաբյանի վերաբերյալ ԱԺ որոշումը պետք է ճանաչվի հակասահմանադրական:
Հիշեցնենք․ դեկտեմբերին «Իմ քայլը» խմբակցությունը զրկեց Զոհրաբյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից, քանի որ իր ֆեյսբուքյան գրառմամբ ժողովրդի հասցեին գործածել էր «ժեխ» բառը։ Հետո ԲՀԿ-ն դիմել էր ՍԴ՝ վիճարկելով ԱԺ մեծամասնության որոշումը:
Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ամենայն հավանականությամբ կդիմի ՄԻԵԴ, որպեսզի ապացուցի ինքը ճիշտ էր, իսկ Նիկոլը սխալվեց:
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը