Իվանկա Թրամփը հոր նկատմամբ «նման անբարյացակամություն» չէր սպասում
ԱՄՆ-ի նախագահի ավագ դուստրն ու խորհրդականը՝ Իվանկա Թրամփը, հայտարարել է, որ իր հոր՝ Դոնալդ Թրամփի եւ նրա վարչակազմի նկատմամբ նման անբարյացակամություն չէր սպասում։ «Ես նման մակարդակի անբարյացակամություն չէի սպասում»,-ասել է Իվանկա Թրամփը: Իվանկա Թրամփը՝ պատասխանելով «Fox & Friends» հեռուստահաղորդման վարողի այն հարցին, թե դժվար է արդյոք քաղաքական ծրագրերն իրագործել ստեղծված հանգամանքներում, ասել է, որ չէին սպասում, թե դյուրին է լինելու: «Իմ հայրն ու նրա վարչակազմը մտադիր են գործել նորարարական ոգով»,-ասել է Իվանկան:
