Վենետիկի հանձնաժողովին ուզում են «ֆռռացնել»

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը կարծում է, որ ԱԺ-ի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը չստորագրելու առիթով նախագահի հիմնավորումները և Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված եզրակցությունը համահունչ չեն:
Վարդանյանի խոսքով՝ ինքը ցավ է ապրում, երբ նախագահը հրաժարվում է ստորագրել որևէ օրինագիծ՝ այն ուղարկելով Սահմանադրական դատարան՝ անկախ այն բանից, որ նման քայլի դիմելը լիովին նախագահի սահմանադրական լիազորությունների տիրույթում է։ Վենետիկի հանձնաժողովը, հիշեցնենք, արձանագրել է, որ առկա է միջազգային սկզբունք, որ ընտրություններից առաջ չպետք է փոփոխվեն ընտրակարգին կամ ընտրական գործընթացներին էականորեն առնչվող կանոնակարգումները։ Ըստ այդմ՝ Վենետիկի հանձնաժողովն առաջարկել էր ռեյտինգային ընտրակարգը վերացնելու և արտահերթ ընտրություններին բացառապես համամասնական ընտրակարգով մասնակցելու սկզբունքը, որը նախատեսված է ապրիլի 1-ին ԱԺ նախագահի ստորագրած ԸՕ փոփոխություններով, գործարկել հունիսի 20-ին նախանշված ԱԺ արտահերթ ընտրություններից հետո։

Այդուհանդերձ, Վլադիմիր Վարդանյանը գտնում է, որ քաղաքացիական հասարակության ինստիտուտները, քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, կուսակցությունների մեծամասնությունը հայտնել են այն տեսակետը, որ ռեյտինգային ցուցակների վերացումը չափազանց կարևոր է: «Ընդգծվել է այն հանգամանքը, որ այս փոփոխություններն ըստ էության ոչ թե փոխում են ընտրակարգը, այլ պարզեցնում ու հստակեցնում են ընտրակարգը, և քաղաքական ուժերի վրա լրացուցիչ բեռ չեն դնում, այլ ընդհակառակը՝ թեթևացնում են ընտրական համակարգը: Եվ ելնելով դրանից՝ Վենետիկի հանձնաժողովը դրական արձագանքի է արժանացրել նաև այդ փոփոխությունները»,- նշել է Վարդանյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ ավելացնելով, թե Վենետիկի հանձնաժողովն առնվազն այլ եզրակացության է եկել՝ ուսումնասիրելով ՀՀ ԸՕ փոփոխության մասին իրենց առաքված փաստաթղթերը:

Վարդանյանը, սակայն, չի նշել, թե Վենետիկի հանձնաժողովի՝ իր բառերով ասած՝ այլ եզրակացությունը որտեղ է հրապարակված, որովհետև այն, ինչ հանրությանը ներկայացված է, ճիշտ հակառակի մասին է փաստում։ Այն է՝ Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ չի տալիս նման փոփոխություններ իրականացնել այն դեպքում, երբ ընտրությունները պետք է կայանան մոտ ժամկետներում, սակայն նշում է, որ Հայաստանի Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ընտրությունների անցկացման վրա էական ազդեցություն չեն ունենա: Ինչ վերաբերում է Նախագահ Արմեն Սարգսյանին, նա անցած շաբաթ չէր ստորագրել, բայց և Սահմանադրական դատարան չէր ուղարկել Ընտրական օրենսգրքից ռեյտինգային ցուցակները վերացնող օրենքը՝ ըստ էության նաև այն հիմնավորմամբ, թե առաջարկվող փոփոխությունները ողջամիտ ժամկետում չեն իրականացվել, լայն հանրային, հասարակական, քաղաքական քննարկումներ չեն անցկացվել։

Իսկ խորհրդարանական ընդդիմությունը, հիշեցնենք, չի մասնակցել ԸՕ-ի փոփոխությունների քվեարկությանը․ «Լուսավոր Հայաստան»-ը քննադատել էր փոփոխությունը, «Բարգավաճ Հայաստան»-ը հայտարարել էր, թե իրենց համար մեկ է, թե ինչ ընտրակարգով կանցկացվեն առաջիկա ընտրությունները։
Նկատենք, որ ԸՕ-ի առաջարկվող տարբերակով՝ փոխվելու է նաև Ազգային ժողովում ներկայացվելու անցողիկ շեմը։ Կուսակցությունը խորհրդարան անցնելու համար նախկին 5-ի փոխարեն պետք է հավաքի ընտրողների ձայների առնվազն 4 տոկոսը, իսկ դաշինքների դեպքում անցողիկ 7 տոկոսը հասցվել է 8 տոկոսի։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 2474 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am