Եկել է ԼՂ հարցում ստատուս քվոն փոխելու ժամանակը. Մամեդյարով
ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթի շուրջ քննարկումները շարունակվում են: Այս մասին Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միքսերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։«Աշխատանք է տարվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մակարդակով Սանկտ Պետերբուրգում անցկացված հանդիպման ընթացքում: Եվ այդ փաստաթուղթն այժմ որպես հիմնական է մնում բանակցային սեղանի վրա: Այդ փաստաթղթի հիման վրա մենք քննարկել ենք հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի ուղիները: Ցանկանում ենք՝ բանակցությունները լինեն առարկայական: Ադրբեջանի դիրքորոշումը հայտնի է: Եկել է ստատուս քվոն փոխելու ժամանակը»,- ասել է նախարարը: Այս մասին փոխանցում է ԱՊԱ գործակալությունը:
